Երեկ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե ըստ սոցիոլոգիական հարցումների, այսօր երևում է ընդդիմադիր երկու միավոր, որոնք շատ չեն զիջում ՔՊ-ին։ Այդ երկու ուժերն, ըստ նախկին նախագահի, «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի՝ ստեղծվող կուսակցությունն են։
Լրագրող Բորիս Մուրազին «5-րդ ալիք»-ի հետ զրույցում արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով․ «Կարծում եմ՝ Վաղարշապատի ընտրությունները գուցե վերջնական հնարավորություն են՝ ցույց տալու, թե որ ուժը կարող է դառնալ այն 3-րդը, որին սպասում են շատերը։ Այնտեղ բացի իշխանությունից, բացի այն ուժից, որը, որքանով գիտեմ, հարում է Ռոբերտ Քոչարյանին, մասնակցում են նաև երկու ընդդիմադիր ուժեր՝ «Մայր Հայաստան»-ը և «Հայրենիք»-ը։ Այս ընտրությունները լավագույն առիթն են՝ ցույց տալու, թե ուժերն ինչ դիրք ունեն․․․ նրանք, ովքեր ուզում են քաղաքական դաշտում իրենց տեղը ֆիքսեն, պետք է մասնակցեն Վաղարշապատի ընտրություններին»,- ասաց Մուրազին՝ նշելով, որ 2026-ին լինելու է կոալիցիոն կառավարություն, ուստի 3-րդ ուժի առկայությունը շատ կարևոր է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test