Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներին առնչվող քրեական վարույթ կա՞ 168.am 168.am

time
«Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներին առնչվող քրեական վարույթ կա՞

Factor TV-ին տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի աշխատանքների և զեկույցի համատեքստում նշել էր.

«Օսա-ԱԿ»-ների հետ կապված, երբ խնդիրը հավաքագրեցինք, այդ նյութերն ուղարկել ենք Գլխավոր դատախազություն, որովհետև այնտեղ տեսել ենք լուրջ կոռուպցիոն սխեմաներ։ Դատախազությունը, չգիտեմ՝ քննե՞լ է, թե՞ հանձնարարել է քննություն իրականացնող մարմնին, որ արձանագրումները նաև հետևանքներ ունենան»:

Նշենք, որ Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրների նոր խմբաքանակով ՀՀ զինված ուժերը համալրվել էր 2019 թվականին:

168.am-ն Անդրանիկ Քոչարյանի հայտարարության առնչությամբ հոկտեմբերի 2-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ե՞րբ են ուղարկվել համապատասխան նյութերը դատախազություն, ի՞նչ ընթացք է տրվել դրանց, կա՞ քրեական վարույթ հարուցված, եթե այո՝ երբ է հարուցվել:

Գլխավոր դատախազությունը պատասխան գրություն է ուղարկել, որտեղ հայտնում է.

«Ի պատասխան հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված հանգամանքը քրեական վարույթի նախաքննության փուլում քննության առարկա է դարձվել: Նշված քրեական վարույթի նախաքննությունն ընթանում է գաղտնի»:

Այլ մանրամասներ Դատախազությունը չի հայտնել:

2019-2020 թվականից «Օսա-ԱԿ» կամ «Օսա-ԱԿՄ» համալիրների շուրջ տարաբնույթ խոսակցություններ ու «գաղտնազերծումներ» կային: Ըստ այդմ՝ 2020 թվականի հունիսին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հատկապես, որովհետև մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը 2018 թվականին վերակնքվել է, իսկ բուն գործարքը տեղի է ունեցել 2010-ին, ինչը, սակայն, կյանքի չի կոչվել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, նաև՝ խոսակցություններ կային, որ վերակնքված պայմանագրի գինն առավել նվազ է եղել: Այսինքն, մենք փորձել էինք թույլատրելիության սահմանում պարզել՝ որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունից նշել էին, որ նշված հարցադրումը պարունակում է պետական և/կամ ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է «Օսա-ԱԿ» համալիրների կիրառմանը և դրա արդյունավետությանը, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը 44-օրյա պատերազմից հետո տեղեկություն էր տարածել, որ պատերազմի ժամանակ այս ՀՕՊ համակարգի միջոցով հնարավոր է եղել խոցել հակառակորդի 62 ԱԹՍ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսյան մարտերի օրերին ադրբեջանական «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել էր Հայաստանում արդիականացված հենց այս համակարգով՝ «Օսա-ԱԿՄ»-ով:

Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն ՀՀ գլխավոր դատախազության մատնանշած քրեական վարույթի շրջանակում, ժամանակը ցույց կտա, թեև ռազմական կամ ռազմատեխնիկական քրեական տարբեր գործերի ընթացքը, ելքը որոշակի հուշումներ անում են:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test