Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Համբարձում Մաթևոսյանը կգործուղվի Աբու Դաբի, Սրբուհի Գալյանը կգնա արձակուրդ armlur.am armlur.am

time
Համբարձում Մաթևոսյանը կգործուղվի Աբու Դաբի, Սրբուհի Գալյանը կգնա արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանիը 2025 թվականի հոկտեմբերի 8-13-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով։

Համբարձում Մաթևոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Ընդունել ի գիտություն, որ Համբարձում Մաթևոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-14-ը ներառյալ: Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Էմմա Միքայելյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test