«Գնալով նախընտրական տրամադրությունները գերակշռող են դառնալու եւ տարբեր քաղաքական ուժերը հոսանքները ուզելու են ի մի բերել իրենց պատկերացումները, տեսակետները՝ տարբեր հարթակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շնորհապետական կուսակցության նախաձեռնած քննարկմանը մասնակցած «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Ես այս հավաքը կարեւոր եմ համարում այն առումով, որ իսկապես Հայաստանի պաշտպանությունն ունի լրջագույն վերանայման կարիք: Այս առումով, մեր մոտեցումները, պատկերացումները, ընդհանրությունները մենք պետք է կարողանանք ներկայացնել: Բայց միեւնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները մոտենում են, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հստակեցնի իր դիրքավորումը: Ես գտնում եմ, որ այս առումով մեծ անհրաժեշտություն կա համախմբվելու, լրջագույն քաղաքական միավոր ձեւավորելու: Այստեղ ես տեսնում եմ անելիք: Քաղաքական ուժերը պետք է կարողանան մի կողմ թողնել իրենց հավակնությունները արդի մարտահրավերների ֆոնի վրա եւ ճիշտ դիրքավորվել:
Քաղաքական դաշտում մեծ համախմբում է անհրաժեշտ: Մասնավորապես 20, 30 կուսակցությունները եթե իսկապես ցանկանում են Հայաստանում շրջադարձային փոփոխություններ բերել, կարող են, պետք է գնան միավորման, անգամ՝ լուծարման ճանապարհով եւ ձեւավորելով միասնական մեկ քաղաքական թիմ, որի արդյունքում գտնում եմ, որ պետք է ձեւավորվի հաղթող ընտրական ցուցակ եւ ներկայացվի ժողովրդին: Պետք է ժողովրդին ներկայացվի հաղթող այլընտրանքային ծրագիր ՀՀ 2026-2031 թվականների ռազմավարական որակյալ զարգացման վերաբերյալ:
Կտեսնենք, թե այս խորհրդակցությունները, հանդիպումները, խոսակցությունները ինչի կհանգեցնեն, բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, լուծումներ եւ արդյունքներ կարձանագրվեն»,-ասաց փաստաբանը:
Նա հավատում է, որ ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերը կմիավորվեն եւ պատրաստակամություն հայտնեց այս առումով կատարելու լուրջ աշխատանքներ: «Պատրաստ եմ իմ առավելագույն ներդրումն ունենալ, դառնալ միավորվելու «մերանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test