Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ամենայն հավանականությամբ մասնակցելու ենք ընտրություններին, բայց համագումարի վճիռ պետք է լինի». Գուրգեն Սիմոնյան aravot.am aravot.am

time
«Ամենայն հավանականությամբ մասնակցելու ենք ընտրություններին, բայց համագումարի վճիռ պետք է լինի». Գուրգեն Սիմոնյան

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հրավիրել էր ֆորում-քննարկում՝ նպատակ ունենալով համախմբել հանրային-քաղաքական դաշտի հայտարարած սկզբունքներին համապատասխանող գործիչներին ՀՀ հիմնարար արժեքների պաշտպանության շուրջ:

Քննարկման ավարտին մեկ տարի առաջ հիմնադրված Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը Aravot.am-ին ասաց. «Այս ֆորումը կազմակերպվեց, որ կարողանանք վեր հանել այն ուժերին, որոնք կապված չեն նախկին երեք նախագահների եւ ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի եւ նրանց սպասարկող որեւէ քաղաքական ուժի հետ, կարողանանք միաբանվել այն կետերի շուրջ, որոնք սկզբունքային կլինեն բոլորի համար, որդեգրել աշխատանքային մոտեցումներ՝ ինչպես կարող ենք փոխադարձ շփումների միջոցով օգտակար պրոդուկտ ստանալ, գտնել այն մարդկանց, որոնք պարկեշտ ու ազնիվ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ արժե նրանց գտնել ու բերել այստեղ»:

Մասնակիցները խոսեցին նաեւ 2021 թվականի հունիսին նախատեսվող ընտրությունների մասին: Մեր հարցին, թե, այդուհանդերձ մինչեւ ընտրությունները վարչապետին հեռացնելու հետ կապված ծրագիր, նպատակ չկա՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես ընտրությունների մասին չխոսեցի: Ես մինչեւ ընտրությունները կատարվող աշխատանքի մասին խոսեցի: Ընտրությունների հետ կապված՝ Շնորհապետական կուսակցությունը ծրագրում է իրականացնել համագումար: Այդ համագումարում մեր մասնակցության հարցը կքննենք: Ամենայն հավանականությամբ մասնակցելու ենք, բայց համագումարի վճիռ պետք է լինի եւ համագումարը պետք է որոշի, թե ով է առաջին համարը: Ճիշտ է, կուսակցության նախագահին պետք է առաջարկեն, բայց ընթացակարգը պահանջում է, որ համագումարը պիտի առաջադրի»:

Մինչեւ ընտրությունները վարչապետին հեռացնելու գործողությունների մասին Գուրգեն Սիմոնյանն ասաց. «Վարչապետին հեռացնում է ժողովուրդը: Որեւէ քաղաքական ուժ, որը կհայտարարի, որ ինքը կարող է հեռացնել վարչապետ, աճպարարությամբ է զբաղված: Իսկ մենք շոշափում ենք ժողովրդական բոլոր տրամադրվածությունները: Արդյո՞ք, ժողովուրդը իր կամքը այս պահին արտահերթ ընտրությունների միջոցով կփորձի իրականացնել, թե ոչ, մենք մոնիթորինգի ենք ենթարկում: Ցանկացած պարագայում եթե դու առաջնորդում ես վարչապետի հեռացման նախաձեռնություն կամ ժողովուրդն է ուզում, միեւնույն է, ընտրական մեթոդով դա պետք է արվի: Ուրիշ տարբերակ չկա: Ուրիշ տարբերակների դուռը բացվում է միայն այն ժամանակ, երբ իշխանությունը բռնազավթվում է: Իսկ իշխանությունը կբռնազավթվի, եթե տեղի ունենան ընտրություններ եւ այդ ընտրությունների լեգիտիմությունը չճանաչվի ոչ մեկի կողմից»,-ասաց Գուրգեն Սիմոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test