Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ նախկին նախագահներից ակնկալում եմ մեզ դեպի հաղթանակ առաջնորդելու կամք ու վճռականություն hraparak.am hraparak.am

time
ՀՀ նախկին նախագահներից ակնկալում եմ մեզ դեպի հաղթանակ առաջնորդելու կամք ու վճռականություն

Այսօր ինքս ինձ վրա զարմացա, բայց անմիջապես գլխի ընկա, որ այդպես էլ պետք է լիներ: Զարմանալուս պատճառն էլ այն էր, որ ոչ թե դիտեցի ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը, այլ «hraparak.am»-ով ծանոթացա ասուլիսի առանձին հատվածների վերնագրերին՝ միայն մեկ բացառությամբ, ու դրանով բավարարվեցի: Իսկ նախորդ բոլոր անգամները դիտել եմ ողջ ասուլիսը: Իսկ պատճառը, թե ինչու չդիտեցի Քոչարյանի հարցազրույցը, այն է, որ ինձ այլևս չի հետաքրքրում այն, թե ինքն ինչ է ասում Նիկոլի մասին, արտաքին հարաբերությունների և այդ թվում Քլինթոնի հետ լուսանկարված լինելու մասին:

Ի դեպ, ասուլիսի հենց այդ հատվածն էր, որ ամբողջությամբ կարդացի: Թե ինչու հենց դա՝ երևի մտածում էի ինչ-որ նոր ու հետաքրքիր բան գտնել այդտեղ. իհարկե, նման բան չկար: Որովհետև քաղաքականությունից բացի բազմաթիվ այլ երևույթներով եմ հետաքրքրվել կյանքում: Դրա վկայությունը ֆեյսբուքյան իմ էջի նախորդ տարիների նյութերն են: Նախորդ, քանի որ վերջին տարիներին դրանք ավելի քիչ են՝ պայմանավորված «հաղթելու ենք»-ից ու խայտառակ պարտությունից հետո առաջացած անկումային տրամադրվածությամբ:

Իսկ նախկինում ասուլիսները լսում էի, որպեսզի պատկերացնեմ, թե ինչ կարելի է անել այս աննորմալ վիճակից դուրս գալու համար: Բայց ասուլիսի առանձին հատվածների վերնագրերը դիտարկելը ոչինչ չտվեց: Եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «քավորությամբ» այս վիճակում չլինեինք՝ կարող էի կրկին դիտել ողջ ասուլիսը: Զուտ նրա համար, որպեսզի տեսնեմ, թե արժե՞ արդյոք 2026-ին ձայն տալ նրա ղեկավարած դաշինքին՝ ինչպես դա արել եմ 2021-ին՝ չլինելով քոչարյանական: Եթե, իհարկե, դաշինքը շարունակի գոյություն ունենալ: Իսկ ինչ մնում է Նիկոլի արածը քննադատելուն, ապա դրանով զբաղվում ենք բոլորս: Նրանք, ովքեր քչից-շատից հասկանում են քաղաքականությունից ու հանուն պաշտոնի կամ փողի չեն վերածվել նիկոլականի՝ էլ չասած «նիկոլիզմի» անուղեղ հետևորդի: Դրանք, ի դեպ, տարբեր երևույթներ են. առաջինները գիտակցորեն թքած ունեն հայրենիքի ճակատագրի վրա՝ «կյանքը մեկ անգամ է տրվում» մոտեցմամբ: Երկրորդները «թունյանական պողոսներ» են, ովքեր չեն հասկանում, թե վերջնարդյունքում ինչի է հանգեցնելու «նիկոլիզմը»:

ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսի առանձին հատվածների վերնագրերին ծանոթանալուց հետո «Հրապարակ»-ում կարդացի ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Քլոյան Անուշի (2008-ի մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի քրոջ) հետ հարցազրույցն ամբողջությամբ: Այս դեպքում նոր բան չէի փնտրում՝ ընդամենը ցանկանում էի իմանալ, թե ինչ անձ է ինքը: Իհարկե, պարզվեց` տիպիկ նիկոլական է: Բայց զարմացրեց վարչապետի աթոռից կառչած անձի «խորիմաստ» մտքերը բավական գրագետ կապկելու հանգամանքը: Դիտեցի ԱԺ պաշտոնական կայքում ներկայացված տիկնոջ կենսագրությունը: Շուրջ 20 տարի պատմություն դասավանդած ուսուցչուհին չէր կարող գրագետ չշարադրել մտքերը՝ լինեին դրանք սեփականը, թե «մեծարգո վարչապետինը»: Չնայած սեփական մտքեր չէի ակնկալում՝ այդպիսի մեկը չէր կարող մնալ ՔՊ-ական ու այն էլ Նիկոլին մերձ շրջապատում: Իսկ ԱԺ պատգամավորների թեկնածուների ցուցակում տեղ գրավելու համար վերջինս պետք է գոնե ինչ-որ չափով հետաքրքրեր Նիկոին:

Ու ներառվեր նրան մերձ շրջապատում:

Այն երկրում, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ջանքերով անշեղորեն ընթանում է թուրանական աշխարհի մաս դառնալու ուղղությամբ: Ինքն է, չէ՞, հայտարարել, որ դեմ չէ թուրանական ջուրը խմելուն: Իսկ որպեսզի դա նրան թույլատրվի, ինքը պետք է վերածվի այդ աշխարհի մի մասնակի: Ու ինքնիշխանության բարձրացման հեքիաթի անվան ներքո Հայաստանն էլ տանի իր հետ: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ ՀՀ նախկին նախագահներից ես ակնկալում եմ ոչ թե քննադատություն, ինչն անում եմ նաև ես որպես հրապարակախոս, այլ դեպի հաղթանակ մեզ առաջնորդելու կամք ու վճռականություն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test