Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կտրիճը տղաների հետ է լինում, դաչա պոռնիկ տանում, մյուռոնը սարքել է ճաշ, «Կոկա-Կոլա»-ով պատարագ արել. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Կտրիճը տղաների հետ է լինում, դաչա պոռնիկ տանում, մյուռոնը սարքել է ճաշ, «Կոկա-Կոլա»-ով պատարագ արել. տեսանյութ

Իտալիայում բնակվող և ծառայություն իրականացնող Տեր Սահակ քահանա Գալստյանը տեսակապի միջոցով «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է հայտնել Գարեգին Բ-ի և նրա եղբոր՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կյանքի և գործունեության վերաբերյալ:

Նա վստահորեն պնդում է՝ մամուլում շրջանառվող լուրերըճիշտ են, որ Գարեգին Բ-ն և նրա եղբայրը գործակալներ են:

«Կտրիճ Ներսիսյանի եղբոր անունը անձնագրում Բուրջո է գրած, «Կարոն» էլ ծածկանունն է: Նա հավաքագրվել է որպես ККБ-շնիկ: Երկար տարիներ սպասարկում է Ռուսաստանի շահերը»,- ասում է զրուցակիցը:

Ըստ Տեր Սահակ քահանա Գալստյանի՝ Գարեգին Բ-ի եղբոր, այսպես ասած, արկածախնդրությունները սկսվել են, երբ բռնաբարել է Մարչելո անունով ճեմարանի մի ուսանողի, որը եղել է արգենտինացի:

«Մեծ աղմուկ է բարձրանում: Սովետական տարիներին այն հոգևորականները, որոնք ունեին հանցանքներ, դառնում էին գործակալ: Ինքը բռնաբարում է անչափահաս տղաների Ռուսաստանում: Կտրիճ Ներսիսյանի ոհմակիցները բոլորը հանցագործներ են, պետք է պատժվեն, խայտառակում ու հեղինակազրկում են մեր եկեղեցին»,- ասում է նա:

Զրուցակցի կարծիքով՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, այլ խաչագող է և խուլիգան:

«1979 թվականին նրան դեպորտ են արել Գերմանիայից իբրև գործակալի: Նա Լոլա Գրիգորյանցի հետ սեռական կապ է ունեցել, և ծնվել է Խաթունը: Այս մարդը տարբեր կանանցից ունի զավակներ, որովհետև նա շնացող է: Կաթողիկոսական աթոռին նստելուց հետո էլ սկսել է տղա ուսանողների հետ շնություններ անել: Աղվան Հովսեփյանի հետ միասին դաչա պոռնիկներ են տարել, զվարճացել: Նա պղծել է մյուռոնը, խոհարար Ռիմային հանձնարարել է, որ տանի խոհանոցում մյուռոնը եփի: Սրբալույս մյուռոնը սարքել է ճաշ: Նա «Կոկա-Կոլա»-ով պատարագ է արել»,- ասում է քահանան:

Անդրադառնալով, թե ինչու են իրեն կարգալույծ արել, Տեր Սահակ քահանա Գալստյանն ասում է. «Երբ նկատել եմ՝ այս մարդը պիղծ է, իր հետ ընդհարում եմ ունեցել: Ով է այս սրբապիղծը, որ ինձ զրկի քահանա լինելուց: Անօրինական է ինձ կարգալույծ անելը, և դա երբեք լուրջ չեմ ընդունել»:

Վերջինս այն համոզմանն է, որ եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունները Գարեգին Բ-ին թույլ տային, կձևանար թունդ հեղափոխական և «պառկած» կլիներ այսօրվա իշխանության տակ, քանի որ նա բոլոր իշխանությունների ժամանակ այդպես է վարվել:

«Լևոն Տեր-Պետրոսյանը նրան չի սիրել ու չի ընդունել, այսօր ուղղակի ուրիշ բաներ է խոսում: Կտրիճ Ներսիսյանը օրենքով գողերի հետ սխոդկայի է մասնակցել: Գորիկ Հակոբյանը (ԱԱԾ նախկին տնօրեն) նրա մասին ամեն ինչ գիտեր, ասում էր՝ տականք է: Բագրատին ու Միքայելին տարավ բանտ ու ձեռքերը լվաց»,- նկատում է նա:

Քահանան հույս ունի, որ մինչև «Հոկտեմբերի 27»-ի տարելիցը Գարեգին Բ-ն և նրա ավազակախումբը կհեռանան:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test