«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը նայեցի: Անկեղծ ասած, չէի նայի, եթե չասեին, որ գերազանցել է քպ-ական հայտնիների կեղտոտ բառապաշարն ու պոկվել գետնից: Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, ում համար արժեքներ կային, սկզբունքներ կային, սակայն վերածվել է սովորական «աբիժնիկի», ով իր լպիրշությամբ, աջուձախ վիրավորանքով փորձում էր արդարացնել իր տեսակին, զգացածին ու «նախորդ կյանքում» ապրածին դեմ գնալը: Իր հարցազրույցում տեսա ոչնչացված գործչի, օգտագործված մարդու և պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի: ՀԳ. Արգի՛շտ, իրականությունից չես փախչի: Իշխանությունն ու պաշտոնը հավերժ չեն, իսկ դրանից դուրս դու այլևս գոյություն չունես»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test