Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը կոնկրետ առաջարկ է արել, Հայաստանը պատասխանը հետաձգում է՝ մեկ նպատակով. Վահե Դավթյան 168.am 168.am

time

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը պնդում է՝ օր առաջ Հայաստանի իշխանությունը պետք է որոշում կայացնի Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում։

«Երկու տարվա ընթացքում փորձելու են հասկանալ, թե որ երկրի առաջարկն ընդունեն՝ ամերիկյա՞ն, թե՞ ռուսական։ Կարծում եմ՝ ժամկետներ են լղոզում, մինչև հասկանան՝ աշխարհաքաղաքական զարգացումներն ո՞ւր են տանում։

Նրանք այդպես են վարվում այն դեպքում, երբ մենք ունենք էներգաբլոկ կառուցելու առաջարկ՝ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ՝ Ռուսաստանի կողմից։ Այն համոզմանն եմ, որ այս ճանապարհը պետք է անցնենք ռուսական պետական «Ռոսատոմի» հետ։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը և Ռուսաստանը դեռևս խորհրդային տարիներից են ձևավորել անհրաժեշտ մի դպրոց, որտեղ կադրեր են պատրաստում՝ նույն նորմատիվներով, իսկ կադրերի պատրաստումն առանցքային դեր ունի այս հարցում։

Ռուսաստանը կոնկրետ առաջարկ է արել, Հայաստանը պատասխանը հետաձգում է՝ մեկ նպատակով. Վահե Դավթյան

Սրանից բացի, Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի միջուկային շահագործված ռեակտոր, ԱՄՆ-ում այն շահագործման է հանձնվելու առաջին անգամ 2031 թվականին»,168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Վահե Դավթյանը՝ շեշտելով, որ անընդունելի է այս իշխանության հայտարարությունն այն մասին, որ իրենք առաջարկն ընդունել-չընդունելու որոշում կկայացնեն երկու տարում։

Նրա խոսքով՝ աշխարհում այսօր կա երեք պետություն, որոնք մոդուլային ռեակտորների կառուցման փորձ ունեն՝ ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստան. կա, իհարկե, նաև Ֆրանսիան, սակայն նրանց պրոյեկտները կյանքի կոչված չեն։

««Ռոսատոմի» կողմից մեզ արված առաջարկն ավելի մրցունակ է։ Ավելին, ԱՄՆ-ի կողմից հստակ չափորոշիչները հստակեցված չեն։ Ամերիկյան կողմն առաջարկում է ընդամենը մի կոնցեպտ՝ չընդգծելով տեխնիկական պարամետրերը։ Ռուսական կողմն առաջարկում է 50-60 մեգավատտ հզորությամբ, 60 տարի շահագործման ենթակա ռեակտոր։

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա գումարը կարող է տրամադրվել և ինչպես վարկ, և ինչպես ներդրում, հետևապես, եթե մենք խոսում ենք Հայաստանին արված առաջարկների մասին, ապա ԱՄՆ-ի կողմից ունենք ընդամենը հայտարարություն՝ կոնցեպտ, ռուսական կողմից՝ կոնկրետ արտադրանք. ռուսական կողմն առաջարկում է Հայաստանին գործող Մեծամորի ատոմակայանից ավելի հզոր աոմակայանի նոր էներգաբլոկի կառուցում»,- ասաց Դավթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test