Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին armlur.am armlur.am

time
Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Այս տարի Ամանորը շուտ է գալու, մասնավորապես՝ հոկտեմբերի 9-ին: Հենց այդ օրն էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝ «Mallորվածը» ընտանեկան ֆիլմը: Ֆիլմում նկարահանվել է նաև Գարիկ Սեփխանյանը, ով նաև գաղափարի համահեղինակն է:

«Mallորվածը» ֆիլմի ստեղծման գաղափարը, ինչպես Armlur.am-ին պատմեց դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը, նոր չէ․ այն ծնվել է դեռևս 2020 թվականին։ «Գաղափարը 2020 թվականից կար։ Գրիգոր Դանիելյամի հետ մշակել էինք այն։ Իրականում՝ երկար ճանապարհ է անցել։ Միշտ գլխներումս ենք ունեցել այդ միտքը, որ պետք է անպայման արվի, և պետք է արվի պրոֆեսիոնալ մարդու կողմից, ով կկարողանա իրականացնել մեր մտածածը», — ասաց նա։

Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Դերասանի խոսքով՝ երկար ժամանակ իրենք պարզապես ժամանակ չէին ունենում զբաղվելու սցենարային աշխատանքով։ «Մենք շատ զբաղված էինք այդ ընթացքում, և երբ Գոռ Կիրակոսյանի հետ համաձայնության եկանք ու միասին քննարկեցինք ընդհանուր գաղափարը: Սցենարային աշխատանքը, որ պետք է կատարվեր, ժամանակ էր պահանջում, բայց մենք վստահեցինք Գոռին։ Նա պրոֆեսիոնալ է, ում նկատմամբ ունեինք լիակատար վստահություն։ Թեև վերջում միասին ենք անցել սցենարական փուլը՝ կատարելով վերջնական շտկումները, բայց վստահությունը միշտ միանշանակ է եղել․ մենք ոչ մի վայրկյան չենք կասկածել Գոռի պրոֆեսիոնալիզմի վրա»:

Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Սեփխանյանի խոսքով՝ ֆիլմի սցենարը սկզբնական փուլում մշակվել է համատեղ աշխատանքով։ «Սցենարը սկզբնական շրջանում միասին ենք քննարկել։ Դիալոգների և սցենարային աշխատանքի վերջնական տարբերակը գրվել է Գոռ Կիրակոսյանի և Նարեկ Մարգարյանի («Armcomedy») կողմից։ Ինչ վերաբերում է կերպարների ընտրությանը՝ հիմնականում Գոռի որոշումն էր։ Քանի որ նա ռեժիսորն է, հենց ինքն էլ պետք է ընտրեր կերպարներին։ Իսկ թե ինչպես են դրանք զարգացել ֆիլմի ընթացքում, նախապես ենք քննարկել։ Ես կերտել եմ այն կերպարը, որն իր մտքում ուներ Գոռը, և հուսով եմ՝ ստացվել է», — նշում է դերասանը։

Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Խոսելով իր կերպարի մասին՝ Սեփխանյանի կարծիքով այն չի կարելի բացասական անվանել։ «Իմ կերպարը բացասական չէ։ Դերասանական ընտրության հարցում ևս Գոռի որոշումն էր, որ ես պետք է կերտեմ այդ կերպարը։ Ես էլ փորձել եմ անել առավելագույնը, որպեսզի այն ստացվի։ Գոռը գոհ է, մնաց՝ մեր հանդիսատեսն էլ գոհ լինի»։

Դերասանն անդրադարձավ նաև նկարահանման մթնոլորտին․

«Իմ հիմնական խաղընկերները եղել են Դիանա Մալենկոն, Ռաֆայել Երանոսյանը, ԱրմանՆավասարդյանը և Լեո Մկրտչյանը։ Մի քանի տեսարան ունեինք Գրիգորի և Ռոզիի հետ, բայց հիմնական կերպարների գիծը ձևավորվել է այդ չորսի հետ։ Ռաֆոյի հետ նախկինում միասին խաղալու փորձ ունեինք, բայց մյուսների հետ, կարծես թե, առաջին անգամ էր։ Բոլորը պրոֆեսիոնալներ են՝ թե՛ Արմանը, թե՛ Մալենկոն, և անգամ փոքրիկ Լեոն, ով մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը։ Նա շատ տաղանդավոր երեխա է, և իր հետ խաղալը հեշտ էր ու հաճելի»։

Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Գարիկ Սեփխանյանի կարծիքով՝ ֆիլմի յուրահատկությունը հենց թեմայի մեջ է․ «Ինձ թվում է՝ ֆիլմի առանձնահատկությունը նրանում է, որ հայկական ֆիլմ է, որը նվիրված է Ամանորին։ Թեև առանձնահատկություն առանձնացնել դժվար է, բայց համոզված եմ, որ այն մեզ մոտ ստացվել է։ Հուսով եմ՝ հանդիսատեսն էլ նույն կարծիքին կլինի։ Իմ կարծիքով՝ ֆիլմը երկար կյանք կունենա, և ամեն Ամանորին այն կվերադառնա էկրան՝ դառնալով ընտանեկան սիրված ֆիլմ»։

Դերասանի կարծիքով՝ նկարահանման ամենահիշարժան պահը «Դալմա Գարդեն Մոլի» տեսարաններն էին.

«Գիշերային նկարահանում էր՝ լուսադեմ էր՝ ժամը 05:00-ն էր։ Ցուրտ էր, իսկ մեր սիրելի ձյաձ Սամոն՝ Մանվելը, ով մարմնավորում է անվտանգության պետի կերպարը, մոտ տասից ավելի դուբլ է նկարահանվել այդ տեսարանում։ Պետք էր ընկնել ասֆալտի վրա, որը սառած էր։ Պետք է հաշվի առնենք, որ ձյաձ Սամոն արդեն 76 տարեկան է, բայց նրա պրոֆեսիոնալիզմն ուղղակի ապշեցրեց ինձ։ Նա ոչ մի վայրկյան չբողոքեց՝ չասաց, որ ցուրտ է կամ դժվար։ Իսկական վարպետություն էր»։

Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Վերջում Գարիկ Սեփխանյանը ընդգծեց, որ թիմը մեծ նվիրումով է աշխատել՝ նպատակ ունենալով ստեղծել ընտանեկան, տոնական և երկար կյանք ունեցող ֆիլմ․ «Մենք ամեն ինչ արել ենք՝ թե՛ գաղափարից ու սցենարից սկսած, թե՛ նկարահանումներով, որպեսզի ֆիլմը դառնա ընտանեկան սիրված աշխատանք։ Վստահ եմ, որ այն կդառնա մեր երկար տարիներ ամանորյա հեռուստատեսությամբ ցուցադրվող սիրված ֆիլմերից մեկը։ Մնացածը՝ ժամանակը ցույց կտա»։

Պետք էր ընկնել սառած ասֆալտի վրա. Գարիկ Սեփխանյանը՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

Հավելենք, որ «Mallորվածը» ֆիլմի դերակատարներն են՝ Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայտնի է կատակերգական և ընտանեկան ժանրի ֆիլմերով, որոնց թվում են՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք» և այլն:

Անահիտ Պետրոսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test