Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերթական ասուլիսն էր հրավիրել, քանի որ առավոտյան իր մեքենան պարեկները անհիմն կերպով փորձում էին պահպանվող տարածք տեղափոխել։ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց իր նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։ Նա նշեց, որ զգում է այդ քայլերի իրական նպատակը և արդեն հասկացել է, թե ինչ է ուզում իշխանությունը։
«Այսօր նույնիսկ իմ մեքենան պարեկները փորձեցին տանել՝ ուղղակի ճնշում գործադրելու նպատակով», – ասաց քաղաքապետը և ընդգծեց, որ այս գործողությունները միտումնավոր են՝ իրեն և իր փեսային՝ Ավետիս Առաքելյանին, կալանավորելու և պաշտոնազրկելու համար, որպեսզի ժամանակավոր վերահսկեն քաղաքը։
Սպա շարունակեց․ «Սա միայն Գյումրիի համար չէ, սա ամբողջ հանրապետության համար է։ Իշխանությունները փորձում են ինձ հեռացնել, քանի որ իմ ձայները շատ են և կարող են ազդել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վրա։ Նրանք ուզում են կանխել այն, ինչ հնարավոր է լինի ժողովրդավարական գործընթացների մեջ»։
Վարդան Ղուկասյանը ընդգծեց, որ իշխանությունների այս քայլերը չեն կարող կանգնեցնել ժողովրդավարության զարգացումը. «Ինձ չի հետաքրքրում իշխանությունը, ինձ չի հետաքրքրում պաշտոնը։ Իմ նպատակն է, որ մեր քաղաքն ու մարդիկ զգան, որ իրենց ձայնը արժևորում է։ Ես պատրաստ եմ անել այնպես, որ նրանց մուրազը իրենց փորը մնա»։
Քաղաքապետը նաև կոչ արեց իշխանություններին մտածել իրենց քայլերի հետևանքների մասին և չխախտել ժողովրդի կամքը․ «Ահա թե ինչու եմ հորդորում նրանց վերանայել իրենց մոտեցումները՝ որպեսզի զերծ մնանք իրավախախտումներից և ապահովենք քաղաքացու իրավունքների պաշտպանությունը»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test