Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անտառներից միլիոններ են ստանում, բայց մի կայք չեն կարողանում գործարկել hraparak.am hraparak.am

time
Անտառներից միլիոններ են ստանում, բայց մի կայք չեն կարողանում գործարկել

«Հայանտառը» պետական ոչ առևտրային կազղմակերպություն է, սակայն ամեն տարի տասնյակ հազարավոր խորանարդ մետր վառելափայտ ու շինափայտ է վաճառում։ Այն իր տնօրինած անտառներից նաև այլ եկամուտներ է ստանում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզի Արծվաբերդի, Նոյեմբերյանի, Սևքարի, Իջևանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում ՊՈԱԿ-ը 2024 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ունեցել է անտառային հողերի վարձակալության, արոտավայրից, խոտհարքից օգտվելու և անտառային հողերում մեղվափեթակներ տեղադրելու վերաբերյալ 92 պայմանագիր, որի շրջանակում ՊՈԱԿ-ի դրամական մուտքերը 2024-ին կազմել են 9 միլիոն 511 հազար 82 դրամ։

2025թ․-ին անտառային հողերի վարձակալության, արոտավայրից, խոտհարքից օգտվելու և անտառային հողերում մեղվափեթակներ տեղադրելու վերաբերյալ պայմանագրերը 68-ն են, որոնց շրջանակում 2025-ին նախատեսված դրամական մուտքերը կազմել են 12 միլիոն 659 հազար 47 դրամ։ Պետբյուջեից ֆինանսավորվող, նաև իր տնօրինած անտառներից դրամական մեծ մուտքեր ունեցող ՊՈԱԿ-ը չի կարողանում «Հայանտառի» պաշտոնական ինտներնետային կայքը գործարկել, երկար ժամանակ այդ կայքի գլխավոր էջի վերևում գրված է․ «Կայքը չի սպասարկվում տեխնիկական վերազինման պատճառով»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test