Turkiye իշխանամետ պարբերականը սենսացիոն տեղեկություն է տարածել: Ըստ այդմ, հոկտեմբերի 7-ին Ադրբեջանում «ի նշան Իսրայելի հետ համերաշխության և ի նշանավորումն ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցի բազմաթիվ պետական հաստատությունների շենքերին Ադրբեջանի պետական դրոշը խոնարհվել է»:
Թուրքական պարբերականն այդ տեղեկությունը հայտնել է՝ հղելով սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերին, որ իրենց հերթին աջակցություն են հայտնել Իսրայելին՝ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության դեմ արդարացի պայքարում»:
Ըստ երևույթին, այդ տեղեկությունը հիմնազուրկ չէ և թուրք-ադրբեջանական դիվանագիտական սկանդալի առիթ է հանդիսացել: Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվել է Գաբալայում և թուրքախոս պետությունների առաջնորդներին կոչ է արել համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ, միասնաբար պաշտպանել անկախ պետություն ունենալու՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքները:
Իրավիճակն ստիպել է, որ Ալիևի աշխատակազմի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես գա պաշտոնական հայտարարությամբ: «Սոցիալական ցանցերի որոշ հրապարակումներում տարածված տեղեկությունը, իբր Ադրբեջանում պաղեստինցիների դեմ Իսրայելի պատերազմի երկրորդ տարելիցի առիթվ պետական դրոշները խոնարհվել են, ապատեղեկատվություն է»,- ասված է Ալիևի աշպխատակազմի տարածած տեքստում:
Ըստ այդմ, նման ապատեղեկատվությունը հետապնդում է մի նպատակ՝ «կառավարել հանրային տրամադրությունները, վնասել թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ Ադրբեջանը ներկայացնելով որպես հակապաղեստինյան պետություն, նսեմացնել Թուրքիայի և թուրք-իսլամական աշխարհի միջազգային հեղինակությունը»:
Որքանով հասկացվում է պաշտոնական հայտարարությունից, Ադրբեջանում հոկտեմբերի 7-ին իսրայելամետ ակցիաներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Իսկ դա բացահայտ անարգանք է Թուրքիայի նախագահի հասցեին, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին նույն օրը մեղադրել է Գազայում «ցեղասպանություն իրականացնելու» համար և նրան անվանել «տարածաշրջանի խաղաղության և կայունության միակ սպառնալիք»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test