Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ջալալ Հարությունյանը հիվանդանո՞ց կգնա, թե՞ բանտ hraparak.am hraparak.am

time
Ջալալ Հարությունյանը հիվանդանո՞ց կգնա, թե՞ բանտ

44-օրյա պատերազմի հետ կապված վարույթներից մեկով անցնում է նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Առաջին երկու ատյաններն արդեն կայացրել են դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գեներալի բողոքը` վերաքննիչի որոշման դեմ եւ դա նշանակում է, որ Հարությունյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը կմտնի ուժի մեջ, եւ նա կտեղափոխվի կալանավայր։

Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար: Իրավապահների պնդմամբ՝ հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանն առջևից եկող ադրբեջանցիներին որպես հայեր է ներկայացրել:

Դատարանում ՊԲ նախկին հրամանատարն ասել էր՝ ինքն անփութություն թույլ չի տվել, և իր մեղքով չեն զոհվել 20 զինվորները, իսկ մեկն էլ՝ անհետ կորել, այլ՝ դիվիզիոնի ղեկավարության: Ասել էր՝ հարցն իրեն չպետք է տային, ճիշտ է՝ ինքն ասել է. «հնարավոր է մերոնք են», բայց ստորին օղակները պետք է ստուգեին դա ու ըստ դրա՝ գործողություններ անեին: Հարությունյանը Վճռաբեկից արդարացում էր պահանջել, իսկ զոհված զինվորների ծնողներւ՝ առավելագույն՝ 8 տարի պատիժ: Վճռաբեկը, ըստ էության, չքննեց ոչ Ջալալ Հարությունյանի, ոչ ծնողների պահանջը: Այս պահի դրությամբ, Ջալալ Հարությունյանը դեռեւս չի տեղափոխվել ՔԿՀ՝ պատիժը կրելու։

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դատարանի որոշումը մինչ այս պահը չի կատարվել, նա նշեց․ «Արդեն օրերն է, որ պետք է տեղափոխվի։

Վճռաբեկ դատարանը հիմա գործի նյութերը պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան, այն էլ նյութերը ստանալուց հետո տալիս է կարգադրություն, այդ թվում նաեւ ՔԿՀ տեղափոխելու համար, եւ դա քանի օր կտեւի, չեմ կարող ասել, պետք է հաշվի առնել, որ գործը քննվել է Գորիսում, այստեղից մինչեւ ուղարկեն Գորիս, մինչեւ դատարանը կարգադրությունը տա, մինչեւ ոստիկանություն հասնի: Չեմ բացառում, որ ինքն այդ ընթացքում գնա հիվանդանոց՝ պառկի։ Իրենք էն ժամանակ միջնորդում էին, որ փորձաքննություն նշանակվի եւ այլն, բայց իր մոտ այդ խնդիրը չկար էլի, իրենից 100 անգամ ավելի վատ վիճակում գտնվող անձինք քրեակատարողական հիմնարկում են գտնվում»։

Նշենք, որ Ջալալ Հարությունյանը կալանքը կկրի Վարդաշեն ՔԿՀ-ում, որտեղ «նստում են» զինվորականները եւ իրավապահ համակարգի նախկին աշխատողները։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test