«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստման գործով կալանավորված Ստեփան Սամվելյանի կյանքն «Արմավիր» ՔԿՀ-ում վտանգված է, ահազանգում է Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ «Սամվելյանը տառապում է սրտի և երիկամների անբավարարությամբ, ունի 34 տոկոս ֆունկցիոնալության խանգարում, այսինքն՝ հաշմանդամություն»,- ասում է փաստաբանը։
Նրա խոսքով՝ Սամվելյանն օրական 14 տարբեր տեսակի դեղորայք է ընդունում, ինքնուրույն դժվար է տեղաշարժվում, պարբերաբար ունենում է հիշողության կորուստ, գիտակցության մթագնում, վերջերս ունեցել է սրտամկանի ինֆարկտ և այլն։
Փոստանջյանը դիմել է ՀՀ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանին՝ հարց ուղղելով, թե ինչ հիմունքներով են հիվանդ մարդուն ընդունել «Արմավիր» ՔԿՀ և ինչու Սամվելյանը մինչ այս պահը հոսպիտալացված չէ։
Փոստանջյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հրատապ միջոց կիրառելու միջնորդությամբ, քանի որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում։
Զարուհի Փոստանջյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Սամվելյանին սպանում են: Ուղղակի զավեշտ է, նա ծայրահեղ վիճակում է գտնվում: Երիկամային և սրտամկանայաին անբավարար վիճակում է, սակայն նրա պահանջները պետության կողմից չեն բավարարվում: Նա վերակենդանացման բաժանմունքի ենթակա հիվանդ է: Հերիք չէ, որ այդ մարդուն հիմարություն են մեղսագրել, չգիտեմ, թե ինչու էր այս ամենը Արամ Սարգսյանին անհրաժեշտ, սակայն սարսափելի անիմաստ պրոցես է: Երիկամային չորրորդ անբավարարության վիճակում մարդը ինչպե՞ս կարող է պատրաստվել ինչ-որ բան անելու:
Նա Հանրապետական հիվանդանոցում է եղել այդ ընթացքում: Այդ ընթացքում որևէ բան անել հնարավոր չէ, սակայն բոլոր այդ փաստերը դատախազներն անտեսել են, դատարանը` ևս: Խուզարկության տեսաձայնագրության մեջ նույնպես ականատես կլինեք հերթական խայտառակությանը: Ոչ քննիչը, ոչ ԱԱԾ-ն Սամվելյանի բնակարան չեն մտել, ինչ-որ դիմակավորված անձինք, ովքեր` հայտնի չէ, ապօրինաբար ներխուժել են վերջինիս բնակարան և ինչ-որ անդրավարտիքի միջից հանել են ինչ-որ անհասկանալի իրեր: Քննիչն առանց ձեռնոցների վերցնում է այդ ամենը: Ստացվում է, որ դա ևս չի կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ խուզարկությունն ապօրինի է:
Մեր պետության վարքագիծը խայտառակություն է ուղղակի: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդուն որևէ բուժօգնություն ցույց չեն տալիս: Սամվելյանին պահում են խայտառակ պայմաններում, նա չի կարողանում ինքնուրույն քայլել անգամ: Նա պետք է դիալեզ ստանա, սակայն հրաժարվում են այն տրամադրել, պատճառաբանելով, որ հարկավոր չէ: Ինչ-որ մեկը այդպես է ցանկացել: Դրանից առաջ նշել էին, որ վերջինս պետք է ենթարկվի վիրահատության, ապա ստանա դիալեզային բուժում: Հավանաբար այս քայլերով փորձում են մարդուն արանքից հանել, չկա մարդ, չկա խնդիր»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test