Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նայում ես ՀԷՑ-ին՝ լացդ գալիս է, թե ինչ պայմաններ են եղել. Նարեկ Կարապետյանը լրիվ հոպարի գանձն է. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Նայում ես ՀԷՑ-ին՝ լացդ գալիս է, թե ինչ պայմաններ են եղել. Նարեկ Կարապետյանը լրիվ հոպարի գանձն է. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսներ է տալիս մի նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության համար փաստաբանություն անելու և ամեն լավ բան, որ կատարվում է ՀՀ-ում, նսեմացնելու, որպեսզի ցույց տա, թե իր կառավարման շրջանում ավելի լավ է եղել: Ըստ Ղազարյանի, սակայն, փաստերը լրիվ այլ բանի մասին են խոսում:

Նա դժգոհում է օգոստոսի 8-ի փաստաթղթից այն պատճառով, որ դա չի ստորագրվել ՌԴ-ում. «Պատական չէ, որ գնաց ՌԴ, հետ եկավ ու շրջանառում է այս թեզերը»:

Միաժամանակ պատգամավորը նկատում է. «Ինչ սարսափելի է, երբ մարդ ուզում է քվե ստանալ, բայց նրա համար դժվար է ժողովրդի հետ հանդիպելը, շփվելը: Խորհուրդ կտայի հանդիպել ժողովրդի հետ, որ տեսնի, թե իրականում ինչ է ժողովուրդը իր մասին մտածում: Քոչարյանն ուզում է ուժեղ տղայի իմիտացիա ստեղծել, բայց այդ ուժեղ տղան միշտ թաքնված է եղել տարբեր մարդկանց հետևում»:

Ղազարյանը վստահ է, որ Քոչարյանը ՌԴ-ից «դաբրո» է ստացել: Նա նաև կարծում է, որ հարմար պահի Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը միանալու են, պարզապես հիմա ուզում են տարբեր դեմքերով ներկայանալ:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ իշխող ուժի անդամն ասում է. «Իրեն գժի տեղ է դրել, վանքի հավերն է ուտում. սա լրիվ բնորոշում է Վարդան Ղուկասյանին: Սա ընդդիմադիր ուժերի հավաքական կերպարն է: Վարդան Ղուկասյանը մեր պետականությունը պղծողներից մեկն է»:

Ինչ վերաբերում է Կարապետյաններին, զրուցակիցը ասում է. «Նարեկ Կարապետյանը լրիվ հոպարի գանձն է: Քաղաքականություն մտնելն ու քաղաքական խոսք ասելը Նարեկ Կարապետյանի նման փափկասուններին հասու չեն: Նայում ես ՀԷՑ-ին՝ լացդ գալիս է, թե աշխատողներն ինչ պայմաններում են եղել»:

Ալխաս Ղազարյանը ընդգծում է՝ 4-րդ հանրապետությունը բացառապես խաղաղության մասին է լինելու. «Ամենաճիշտ դատավորը ժողովուրդն է, որ 2026-ին կայացնելու է իր որոշումը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test