Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները մերժում են Արարատը, բայց գնում են համանուն կոնյակը․ թանկարժեք պետգնումներ armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները մերժում են Արարատը, բայց գնում են համանուն կոնյակը․ թանկարժեք պետգնումներ

Կառավարության որոշմամբ` 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Արարատի հանդեպ թշնամանքը սկսվեց տարիներ առաջ, երբ խոսվում էր զինանշանից այն հեռացնելու մասին։

Մինչ իշխանությունը դատարկ ձեռքերով մենամարտում է Արարատի հետ, կառավարության կազմը գնում ու գնում է Արարատ կոնյակ՝ տարբեր տեսակների։

Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարությունը 82 հազար 540 դրամ արժեքով կոնյակներ է գնել՝ Արարատ «Նաիրի» 20 տարեկան 2 հատ, որի մեկ հատի արժեքը 33 հազար 291 դրամ է եղել։

Հաջորդը ՀՀ դատախազությունն է, որը հաճախ է նվերներ գնում։ Վերջին ամիսներին դատախազությունը գնել է 1,5 մլն դրամ արժեքով հուշանվեր կոնյակներ։ Եթե առանձնացնենք, ապա կտեսնենք, որ Դատախազությունը գնել է 272 հազար դրամ արժեքով 8 կոնյակ Նաիրի հուշ․տուփով։

Այս գնումների շարքում հայտնվել է նաև Ազգային ժողովը, որը այս տարեսկզբին ձեռք է բերել 7 մլն 554 հազար դրամ արժեքով կոնյակներ ներկայացուցչական ծառայությունների համար։ Այսպիսով Ազգային ժողովը գնել է 10 հատ «Արարատ Շառլ Ազնավուր» կոնյակ, 36 հատ «Արարատ Վասպուրական» կոնյակ, 120 հատ «Արարատ Նաիրի» կոնյակ, 10 հատ «Արարատ Էրեբունի» կոնյակ, որի մեկ հատի արժեքը 175 հազար դրամ է։

Ստացվում է, որ իշխանությունները մերժում են Արարատը, մենամարտում պատկերի հետ, սակայն անգամ հուշանվերներ գնելիս նախապատվությունը տրվում է «Արարատ» կոնյակին։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test