«Այն կառավարիչները, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ փորձում են մեղադրել, իբր Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ, այդ հողերը ունեն հասցե՝ Իսակովի պողոտա։ Ձեր կարծիքով ինչո՞ւ են այդպիսի բան արել՝ Եռաբլուրին հարակից տարածքներ․․․ կարո՞ղ է հայերենը լավ չեն հասկանում։ Հայերենում հարակիցը նշանակում է՝ շատ մոտ։ Որեւէ կերպ հնարավո՞ր է, այստեղից գնալուց, Իսակովի ձախակողմյան հատվածն ասել․․ ձախակողմյանը դեռ էլի․․»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իր նկատմամբ հարուցված վարույթների մասին հարցին։
Սերժ Սարգսյանը պարզաբանեց՝ այդ հողատարածքներն օտարվել են ՊՆ կարիքների համար, մասնավորաբար, ՊՆ-ի համալիրի կառուցման համար։ Այդ աշխատանքները սկսվել են 1994-ի վերջից՝ այդ ժամանակ իր նախարար եղած տարիներին եւ այդ մոտեցումը ճիշտ է համարում։
Ինչ վերաբերվում է երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին տարածքներ վաճառելուն՝ «Տոյոտա-Երեւանի» համար, Սերժ Սարգսյանն ասաց տեղյակ չի եղել Սեդրակ Քոչարյանին վաճառված հողատարծքների մասին։ նաեւ հավելեց, որ այն ժամանակ այդ տարածքները կարող էին ձեռք բերել բոլորը՝ ովքեր կցանկանային։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը։ Հանրային մեղադրողը նախորդ նիստում գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի դեմ գույքային հայց էր ներկայացրել։ Ընդհանուր առմամբ, դատախազությունը հօգուտ պետբյուջեի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից իբրեւ փոխհատուցում պահանջում է 3 միլիարդ 337 միլիոն 557 հազար 657 դրամ, Սերժ Սարգսյանից եւ Վալերի Գրիգորյանից՝ 76 միլիոն 852 հազար դրամ, Սերժ Սարգսյանից եւ Ալեքսան Ալեքսանյանից՝ 526 միլիոն 520 հազար դրամ։ Դատարանն այսօր երեք մեղադրյալներին էլ գույքային պատասխանող ճանաչեց։
Հիշեցնենք, նաեւ որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։
Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ: Դատավորը միավորեց գործերը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test