«Արցախի էջը փակված չէ»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը վկայակոչում է ԱՄՆ կոնգրեսականների առաջարկությունները Կոնգրեսին, ռուսական վերլուծաբանների առաջարկները, որոնք թեեւ որոշիչ չեն պետությունների որոշումներում, բայց կարեւոր են։
«Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն մնա հայկական»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նա չպատասխանեց հարցին՝ ինչո՞վ է Արցախի հարցի լուծման Լեւոն Տեր-Պետրոսյանի տարբերակը տարբերվում Նիկոլ Փաշինյանի տարբերակից։ Ասաց, երբ առաջին նախագահը կմանրամասնի, ինքը մի թեթեւ կանդրադառնա։
Թրամփի ուղու մասին հարցին էլ հակադարձեց՝ այն «Զանգեզուրի միջանցք» են անվանում բոլորը, բայցի Նիկոլ Փաշինյանից եւ տարակուսեց՝ ասելով, որ չի հասկանում, թե ինքը ո՞ր երկրի կառավարիչն է ու շահերի պաշտպանը։
«Միքայել սրբազանը այնքան միամի՞տ է, որ ինձ հրապարակավ կոչ է անում, որ մի գեներալ գտնեմ, որ․․․ խոսք է՝ ասել է։ Խոսքի համար եթե նստեցնելու է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ պետք է նստեր»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ անհեթեթ որակելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի երկու տարով կալանավորումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test