Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պարապ գործերի վարչապետ hraparak.am hraparak.am

time
Պարապ գործերի վարչապետ

Մեծարգո պարոն վարչապետ, այս գրառումը ես վերցրել եմ Ֆեյսբուքից, որովհետեւ այն լավագույնս նկարագրում է քո հոգու տվայտանքները եւ ցուցանում քո պարապ վիճակը: Դու ուզում ես, չէ՞, 26-ին մի անգամ էլ ընտրվել: Արդ, ուշադրությամբ կարդա այս գրառումը եւ փորձիր հակափաստարկներ գտնել նախընտրական քարոզչությանդ համար: Կարճ ասած՝ այն, ինչ հիմա անում եմ, քո օգտին եմ անում, որ այս եւ շատ այլ հարցերի պատասխաններ գտնելու համար ժամանակ ունենաս:

Եվ ուրեմն. «Ուտելը ֆետիշացրած սույն կերպարի կողմնակիցները մի քանի օր է՝ համացանցում վնգստում էին, թե բա Գյումրու օրը նշում են ազերիների կողմից Շուշիի մշակութային տան ռմբակոծման օրը, երբ զոհվեցին տասնյակ ոստիկաններ… Հուզառատ գրառումներ էին անում եւ այլն… Հետաքրքիր է, այդ նույն նախիրը բան չունի՞ ասելու այս էժանագին նյութի կապակցությամբ… Թե՞ սա նորմալ է` ե՛ւ խորովածով նշում են հայերիս համար այդ ողբերգալից օրը, ե՛ւ Աննա-Էրատոյի՝ Չինաստանից գալը, ե՛ւ Աննայի կողմից Էրդողանի գիրքը կարդալը, ե՛ւ սրբազան Աջապահյանի 2 տարով բանտարկումը… Սրանց գլխավոր նպատակն ուտելն ու էլի ուտելն է...»: Ահա այսպիսի գրառում Աննայի պատվին խորոված անելու տեսանյութի տակ:

Չէ, մեծարգո պարոն վարչապետ, սա Գյումրու օրը Գյումրի չգնալուդ մասին չէ, Գյումրիից, ինչպես Արարատ լեռան պատկերից, վախենալուդ մասին չէ: Այս գրառումը մարդկային անչափելի լկտիությանդ մասին է, հայ ժողովրդին արհամարհելուդ, քցելուդ, նրա վիշտը քո վիշտը չհամարելուդ մասին է: Հիշեցնեմ նաեւ, որ օրդ սկսել էիր հանդերձարանից լայվով՝ ինչ-որ դեղին փողկապ էիր կապում: Իսկ դեղինը՝ հենց քո փողկապի երանգը, ատելության գույն է:

Միջանկյալ ասեմ, որ փողկապ կապելուդ տեսարանը հակասական զգացողություններ առաջացրեց: Ասում են՝ կախվածի տանը պարանից չեն խոսում: Եվ, ուրեմն, միանգամայն ավելորդ էր փողկապի այդ տեսարանը, քանզի հարյուր անգամ «կախվածի» վզին, չէ` «շլնքին» էիր այն հարմարեցնում: Հեռու մնա այդպիսի բաներից, փորձանքը մի անգամ է գալիս:

Բայց վերադառնանք գրությանն ու փորձենք հասկանալ հեղինակի մտահոգությունները: Մեծարգո պարոն վարչապետ, դու քո կնոջը Չինաստանից հետ բեր, որովհետեւ կարող է շատ «վատ» շրջապատ ընկնել` ի դեմս չինացի փիլիսոփաների: Հլա լսի… Ուրեմն այնտեղ Կոնֆուցիոս անունով մի ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ եւ փիլիսոփա կա, որ մի ամբողջ փիլիսոփայական դպրոց է հիմնադրել (Կոնֆուցիականոն), որի հիմքում ընկած են մարդկային եւ կառավարական բարոյականությունը, արդարադատությունը եւ անկեղծությունը։ Այդ դպրոցն ավարտելուց հետո կնիկդ, հաստատ, քո գլխին պատուհաս է դառնալու: Ընդդիմադիրների «քֆուրները» քիչ էին, հիմա էլ Անայի «քֆուրնե՞րն» ես ուզում լսել: Ախր, ո՛չ մարդկային, ո՛չ էլ կառավարական բարոյականություն ունես, արդարադատությունը երկրում սատկացրել ես մինչեւ վերջ, անկեղծությանդ մասին էլ չեմ խոսում, որովհետեւ առավոտից երեկո մի գլուխ ստում ու ստում ես: Բա որ Աննան, հենց ննջարանում, մի հատ «կոնֆուցիոս» անի քեզ, ո՞նց ես տակից դուրս գալու: Ուղիղ մտքով չհասկանաս: Ես նկատի ունեմ՝ որ վերցնի ու քո բարոյականությունը (մարդկային եւ կառավարական) վերլուծի, արդարադատությանդ դիակը դնի առաջդ, ստերիդ շարանը լվացքի տեղ կախի պարանից, որ հարեւանները տեսնեն, ի՞նչ ես անելու: Մի խոսքով՝ քանի շուտ է, կնգադ Չինաստանից հետ բեր…

Մեծարգո պարոն վարչապետ, քեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչպես չինական փիլիսոփայության մագիստրատուրայում սովորող կնիկդ հասցրեց կարդալ Էրդողանի գիրքը, որ Թուրքիայի նախագահը քեզ էր նվիրել: Դե գիտես, չինական փիլիսոփայության դպրոցի ծրագրերն այնքան պարզունակ չեն, որ Աննա Հակոբյանը՝ աներձագիդ քույրը, հասցներ կարդալ այդ հսկա հատորը: Էն էլ՝ անգլերեն: Ի դեպ, Էրդողանի գիրքն էլ հեշտ գրքերից չէ: Ասում են՝ ՄԱԿ-ի մասին է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ցանկը սրբագրելու մասին՝ Թուրքիայի քիմքին հաճելի երկրների ներգրավմամբ: Եվ Աննան, հասկանում ես, որ երբեք չի փայլել ո՛չ ուսումնատենչությամբ եւ ո՛չ էլ ընթերցասիրությամբ, հասցրեց այդ երկուսը համադրե՞լ: Բա քեզ՝ խորովածի մեծ վարպետիդ, սա չի՞ անհանգստացնում: Որ Գյումրի չգնացիր, հասկանալի էր, որ դատարկ օրդ լցրեցիր փողկապ կապելու լայվով ու Աննայի խորովածով, դա էլ ենք ընդունում: Իսկ ի՞նչ բացատրություն կտաս այն իրողությանը, որ երկիրը վերածել ես պադավատապետության ու ձեւ ես անում, թե չես նկատում:

Սա առաջին հայացքից կապ չունի վերեւի գրառման հետ, բայց միեւնույն ժամանակ ունի, որովհետեւ չինական փիլիսոփայական դպրոցում սովորեցնում են նաեւ անտարբեր չլինել սեփական ժողովրդի հանդեպ: Չէ, սպասիր, Կոնֆուցիոսից մի բան էլ ասեմ. «Կոնֆուցիոսի սկզբունքներն ընդհանրություն էին կազմում չինական ավանդույթների եւ հավատքի հետ։ Նա խրախուսում էր ամուր ընտանեկան հավատարմությունն ու անձնվիրությունը, հարգանքը մեծերի նկատմամբ եւ կանանց կողմից` իրենց տղամարդկանց նկատմամբ։ Կոնֆուցիոսն ընտանիքը համարում էր կատարյալ կառավարության հիմք։ Նրա հայտնի սկզբունքն էր․ «Մի´ անիր մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ»» (Ոսկե կանոն):

Դե հիմա ինձ բացատրիր, մեծարգո պարոն վարչապետ, թե ինչու է «002 II 01» պետհամարանիշով Toyota land cruiser մակնիշի ավտոմեքենան ամեն օր խռովում մեր՝ հարկատուներիս հոգեկան անդորրն ու հսկայական խցանումի պատճառ դառնում Աճառյան եւ Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկում: Ինչո՞ւ են պարեկներն ամեն օր, որոշակի ժամի, մեզ կանգնեցնում կանաչ լույսի տակ, որպեսզի հիշյալ մեքենան կարմիրի տակով անցնի: Ես այս մասին գրել էի Ֆեյսբուքում, գրել էի, որ խցանման մեջ հայտնված վարորդները, չճանաչելով տվյալ պաշտոնյային, քեզ են հայհոյում, մեծարգո պարոն վարչապետ: Իսկ դու արձագանքեցի՞ր իմ գրառմանը: Ոչ, որովհետեւ թքած ունես թե՛ մեզ վրա եւ թե՛ քեզ ուղղված հայհոյանքների: Կնիկդ չինական փիլիսոփայություն է ուսումնասիրում, բա այնտեղ գրված է, որ նա պետք է հարգի իր տղամարդուն: Հարգանքի տե՞ղ ես թողել… Ամեն ծռտի պաշտոնյա (չգիտեմ էլ ում պադավատն է դա) կարող է օրենքը ոտնատակ տալ ու մարդկանց գլխի վրայով անցնել: Այսքանից հետո էլ դեղին փողկապդ կապես ու մարդկանց, իբր, «բարի օ՞ր» մաղթես:

ՀԳ. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո քո բոլոր օրերն են պարապ եղել, «իրական Հայաստանի» մեծարգո պարոն վարչապետ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test