Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի լիագումար նիստին ընդառաջ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը շնորհավորանքի համար «երախտագիտություն է հայտնել»:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ դրության և հեռանկարների շուրջ: Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ից ի վեր սա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև առաջին շփումն է:
Պատահակա՞ն է, որ Թուրքական պետությունների կազմակերպության հերթական գագաթնաժողովը համընկել է Ռուսաստանի նախագահի ծննդյանը օրվանը, թե՞ այստեղ պետք է քաղաքական խորհրդանիշ տեսնել: Ըստ երևույթին, գործ ունենք երկրորդի հետ:
ԹՊԿ գագաթնաժողովին միացել է նաև Հունգարիայի վարչապետ Օրբանը, որ նախօրեին ևս մեկ անգամ պնդել է, որ Ուկրաինան չի կարող Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ լինել:
Ռուսաստանի համար Թուրքիայի և թուրքական պետությունների դիրքորոշումն այդ հարցում շատ էական նշանակություն ունի: Ծննդյան օրվա առթիվ շնորհավորելով Ռուսաստանի նախագահին և քննարկելով հարաբերությունների հեռանկարը, Իլհամ Ալիևը, կարծես, փակում է Վլադիմիր Պուտինի հետ «դիմակայության էջը»:
Եկող շաբաթ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այցելում է Բաքու, որտեղ Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ պետք է քննարկի տնտեսական և կոմունիկացիոն համագործակցության հետ կապված հարցեր:
Ադրբեջանցի քաղաքագետ Շահինօղլուն կարծում է, որ Ադրբեջանը պետք է կարողանա Ռուսաստանին համոզել, որ Սյունիքում հաղորդուղիների բացումը բխում է նաև նրա շահերից: Օվերչուկը քննարկելու է նաև Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Իրան գազատարի կառուցման խնդիրը: Պուտինին Ալիևի զանգը հուշում է, որ նա ռուս-իրանական ռազմավարական համագործակցությանը խոչընդոտելու մոտիվացիա չունի: Դա, ըստ երևույթին, պետք է ընկալել որպես Ռուսաստանի նախագահին թուրքական աշխարհից հղած բարեկամական ազդակ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test