Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գույքային հայցն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և 2 մեղադրյալների՝ ընդունվեց վարույթ 168.am 168.am

time
Գույքային հայցն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և 2 մեղադրյալների՝ ընդունվեց վարույթ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ այսպես կոչված «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:

Սերժ Սարգսյանի վերաբերյալ 2 գործերը միավորվել են, քանի որ երկուսն էլ գտնվում են միևնույն դատավորի վարույթում:

Այսօրվա դատական նիստում Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրողների կողմից նախորդ նիստում Սերժ Սարգսյանին ներկայացված գույքային հայցի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հանրային մեղադրողները Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ համապարտությամբ գույքային հայց ներկայացրեցին: Հայցը կարդաց դատախազ Գորիկ Հովակիմյանը: Նա իր ծավալուն ելույթի վերջում ներկայացրեց գույքային հայցի առարկան՝ համապատասխանաբար 3 միլիարդ 337 մլն 557 000, 76 մլն. 852 000 657 և 526 մլն 520 000 դրամ գումար:

«Պնդում եմ՝ գույքային հայցի վերաբերյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման»,-ասաց Ամրամ Մակինյանը՝ բերելով հիմնավորումներ:

Հանրյին մեղադրող Գորիկ Հովակիմյանի ու նրա գործընկերոջ դիրքորոշումն այն էր, որ Ամրամ Մակինյանի միջնորդությունը ենթակա է մերժման:

Մյուս մեղադրյալների պաշտպանները սակայն միացան Ամրամ Մակինյանի միջնորդությանը:

Դատավոր Արամ Գրիգորյանը, լսելով կողմերին, որոշեց գույքային հարցն ընդունել վարույթ, գույքային հայցը վերադարձնելու մասին Ամրամ Մակինյանի միջնորդությունը մերժել, Սերժ Սարգսյանին, Վալերի Գրիգորյանին և Ալեքսան Ալեքսանյանին ճանաչել պատասխանող, վերջիններիս գույքն արգելադրել համապատասխան գումարի չափով:

«Դատարանը գույքային հայցը վարույթ է ընդունում, բայց դա չի նշանակում, որ այն ամբողջությամբ պետք է կատարվի»,-ասաց դատավորը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16.00-ին:

«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:

Նշենք, որ ամիսներ առաջ 4 տարվա դատավարությունից հետո Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test