Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարի ՔՊ-ական ավագանի Դավիթ Ախտոյանը՝ Մերձավանից հեռանալու և երեխաներին դպրոց չտանելու մասին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարի ՔՊ-ական ավագանի Դավիթ Ախտոյանը՝ Մերձավանից հեռանալու և երեխաներին դպրոց չտանելու մասին

Armlur.am-ը երեկ երեկոյան Փարաքար խոշորացված համայնքից տեղեկություններ հրապարակեց, որ մի խումբ բնակիչներ հավաքվել են և փորձել խոչընդոտել ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի երեխաների մուտքը դպրոց: Բանն այն է, որ մեկ շաբաթից ավել նրանց երեխաները դպրոց չեն գնում:

Երեկ չհաջողվեց կապ հաստել ՔՊ ավագանու անդամի հետ, այսօր Armlur.am-ը բլից զրուցեց Դավիթ Ախտոյանի հետ՝ պարզելու, թե ինչ է եղել:

«Ես չգիտեմ, թե բնակիչները ինչ են արել, ինչ են պլանավորել, բայց մի բան հստակ կարող եմ ասել, իմ կինը երեխաներին դպրոց չի տարել ու իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ նրաnց թույլ չեն տվել դպրոց մտնել: Նրանք առհասարակ դպրոց չեն գնացել: Ոչ ոք չի կարող իմ երեխաներին թիրախավորել, և առհասարակ, նրանց մուտքը դպրոց արգելել»։

Հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու համար Մերձավանից հեռացրել է նրանց, Ախտոյանը պատասխանեց՝ «Այո, իրավապահների հորդորով ժամանակավոր հեռացել ենք Մերձավանից, մնացածը ժամանակը ցույց կտա»։

Armlur.am-ը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք իր եղբոր՝ Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի մասին ասելիք չունի։

«Ես այս պահին զերծ կմնամ որեւէ բան ասել, նախաքննություն է ընթանում եւ իրավապահները ճիշտը կպարզեն, այլ բան չեմ կարող ավելացնել»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test