Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չեմ կասկածում` ՀՀ իշխանությունը փորձելու է Մոլդովայի օրինակը կիրառել Հայաստանում. Քոչարյան sputnik sputnik

time
Չեմ կասկածում` ՀՀ իշխանությունը փորձելու է Մոլդովայի օրինակը կիրառել Հայաստանում. Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը փորձելու է Մոլդովայի ընտրական վատ գործընթացների օրինակը կիրառել Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Sputnik Արմենիայի հարցը վերաբերում էր Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին, երբ ընտրության նախօրեին և հենց ընտրությունների օրը ընդդիմությունը հեռացվեց ընտրապայաքարից։ Արդյոք Մոլդովայի օրինակը կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ կամ կրկնվել ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում։
«Չեմ կասկածում, որ ՀՀ իշխանությունը փորձելու է Մոլդովայի այդ օրինակը կիրառել նաև ՀՀ–ում։ Այն հանգամանքը, որ երբ բախվում են աշխարհաքաղաքական շահերը, ժողովրդավարության մասին բոլորը մոռանում են, սա փաստ է։ Մոլդովայում ապրող ժողովրդի քվեներով ընդդիմությունը հաղթել է։ Մոլդովայում իշխանությունը հաղթել է Եվրոպայում ժամանակավոր բնակվող մոլդովացիների հաշվին։ Հիմա մենք մեր երկրում դրսի քվեարկություն չունենք։ Եթե դա լիներ, ապա մենք այլ` հակառակ պատկեր կունենանք»,– հայտարարեց նա։
Քոչարյանը նշեց, որ պետք է պատրաստ լինել ՀՀ իշխանության կողմից ևս նման քայլերի, գործողությունների։
«Կարծում եմ` կփորձեն ինչ–որ բան անել։ Թե ինչ խորությամբ, դեռ չգիտեմ։ ՔՊ–ն պետք է հասկանա, որ նման քայլերը բերելու են հեղափոխության։ Եթե այդ հեղափոխության վտանգը երկրում կախված լինի, ոչ մեկը չի համարձակվելու խախտումներ անել։ Ձայների գողությունը բերելու է հեղափոխության, սա իշխանությունը պետք է հասկանան։ Այսինքն, պետք է լինի այնքան թեժ պայքար, որ այդ սպառնալիքը ստիպի իշխանությանը` չափի մեջ լինել իշխանական ռեսուրսը կիրառելու հարցում»,– եզրափակեց ՀՀ 2–րդ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7–ին։
Կենացային քողածածկույթ է. քաղաքական վերլուծաբանը` ՔՊ–ի նոր ծրագրի մասին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test