Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բա որ Արցախի հարցը լուծված էր, լավ, մենք շահագրգիռ էինք մասնակցել, բա Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս, մասնակցում բանակցություններին. Սերժ Սարգսյան 168.am 168.am

time

«Ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,- այսօր իր գործով Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունենալիք դատական նիստից առաջ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած այն մտքին, որ, բացի ՔՊ-ից, այս պահին երևում է երկու քաղաքական միավոր, որ կմտնի ԱԺ՝ «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի կուսակցությունը:

Հարցին, թե ՀՀԿ-ն կմասնակցի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ 3-րդ նախագահը նշել է. «Ժամանակը ցույց կտա»:

Հաջորդ դիտարկմանն ու հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախյան հարցը 1991թ.-ից էր լուծված, Ձեր բանակցային փաթեթում Ալմա Աթայի հռչակագիրն ի՞նչ դերակատարություն է ունեցել, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ զրոյական:

«Անգամ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել: Բա որ էն ժամանակից ամեն ինչ որոշված էր, բա ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչի՞ էին 3 համանախագահները հայտարարում՝ գործընթացն ինչպես է ընթանում: Բա որ Արցախի հարցը լուծված էր, լավ, մենք շահագրգիռ էինք բանակցություններին մասնակցելու, բա Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս, մասնակցում բանակցություններին»,- ասաց 3-րդ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test