ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:
«Լավ, տասը տարի ղեկավարես Հայաստանի Հանրապետությունը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս հայերեն մեկէջանոց տեքստ կարդալ ու հասկանալ։ Լուրջ դեմքով գաս, նստես ասուլիսի ու պնդե՞ս, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում գրված է, որ Սյունիքի ճանապարհը «միջանցք է» և լինելու է Ամերիկայի «контролы» տակ։
Սա միայն ողբերգություն չէ, սա պետությունդ ատելու, ինքնությունդ չհարգելու, այլ երկրի օրակարգ սպասարկելու «զռռռռացող» օրինակ է։
Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ես հասկանում եմ, որ Ձեր ժամանակ արտգործնախարարությունը, ինչպես այսօրվա ասուլիսին էլ ասացիք, «МИД» էր, ՀՀ սահմանները՝ КПП, իսկ սահմանապահը՝ Наташан կամ Иван էր։ Ես հասկանում եմ, որ Ձեր համար խորթ էր, գուցե անգամ արգելված արտասանելու ինքնիշխանություն կամ իրավազորություն տերմինները, բայց խնդրում եմ, հերթական միլիոնավոր դրամները Ձեր թիմի մակաբույծներին տալիս կարգադրեք, որ Ձեր համար հասկանալի լեզվով կարդան ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը։ Եվ եթե նորից այնտեղ «միջանցք» կամ այլ երկրի «կոնտրոլ» կտեսնեք, շտապ զանգեք Ձեր ասած էն «հատուկ հիմնարկը», համապատասխան փաստաթուղթը հաստատ կտան:
Դա էլ որ վերցնեք, միանգամից եկեք վարչապետի հետ բանավեճի»,- գրել է Գաբրիելյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test