Գաբալայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը կարող է ընդունել համագործակցության նոր ձևաչափ: Այդ մասին kazinform-ին ասել է ԹՊԿ գլխավոր քարտուղար Օմուրալիևը: Նրա ներկայացմամբ՝ նոր ձևաչափը թույլ կտա հարաբերություններ զարգացնել կազմակերպության ոչ անդամ երկրների հետ:
Օմուրալիևն, ընդ որում, մասնավորեցրել է, որ խոսքը ռազմական կամ «ինչ-որ փակ ալյանս ձևավորելու մասին չէ»,- բայց և արել է չափազանց արտառոց հավելում. «ԹՊԿ-ի հետ կարող են համագործակցել այն երկրները, որ թուրքական լեզուն ճանաչում են որպես պետական»:
Գաբալայի գագաթաժողովին մասնակցում է Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն վարչախմբի ղեկավար Էրսին Թաթարը: Ավելի վաղ քննարկվել է այդ կազմավորմանը ԹՊԿ դիտորդ անդամի կարգավիճակ շնորհելու հարցը, որ, սակայն, լուծում չի ստացել, քանի որ Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրները Եվրամիությանը պարտավորվել են Կիպրոսի ամբողջականությունը հարգել:
Արդյոք խոսքը Կիպրոսի հյուսիսի թուրքական վարչախմբին որևէ ձևով լեգիտիմություն շնորհելու մասի՞ն է, թե՞ ԹՊԿ-ն տարածաշրջանի որևէ երկրի հետ իրոք համագործակցության նպատակ ունի, բայց առաջարկում է նախապայման:
Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրների հարևան պետություններից թուրքախոս բնակչություն ունեն Իրանը և Վրաստանը, բայց երկու դեպքում էլ թուրքերենը պետական լեզու չէ:
Կարելի՞ է ենթադրել, որ ԹՊԿ-ն Իրանին և Վրաստանին համագործակցություն է առաջարկում, եթե Թեհրանը և Թբիլիսին պետականորեն ճանաչեն թուրքական լեզուն, տվյալ դեպքում՝ ադրբեջաներենը:
Ամեն դեպքում արվել է չափազանց հեռագնա նպատակ հետապնդող անոնս, ինչը նշանակում է, որ ԹՊԿ-ն ինստիտուցիոնալ փոխակերպման որոնումների մեջ է:
Խնդիրը կարող է հրատապ լինել Թուրքիայի անմիջական հարևանների՝ Իրաքի և Սիրիայի համար: Երկու երկրներն էլ ունեն թուրքախոս բնակչություն, բայց թուրքերենը որպես պետական լեզու ճանաչված չէ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test