Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարդան Հարությունյանը կմնա կալանքի տակ hraparak.am hraparak.am

time
Վարդան Հարությունյանը կմնա կալանքի տակ

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, որի հետ կապված մի քրեական գործ էր քննվել 7 տարի առաջ, ապա կարճվել, իսկ օգոստոսի 8-ին, այդ նույն գործի շրջանակներում նրան կալանավորեցին ու տարան ԱԱԾ-ին կից մեկուսարան: Երեկ Հակակոռուպցիոն դատարանը մեկը ամիս ժամկետով երկարաձգել է Հարությունյանի կալանքի ժամկետը։

Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ: Գործը, ինչպես նշեցինք, դեռ 2018 թվականին է հարուցվել: Ըստ մեղադրանքի, մինչեւ իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել «հանցավոր գործունեություն իրականացնող» «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը եւ նպաստել նրա գործունեությանը:

Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել, եւ այդ շղթայում նաեւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ կան: Ըստ ԱԱԾ-ի հաղորդման` «Նորֆոլկ» ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Նախնական հաշվարկներով՝ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության՝ անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող էր կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Բայց այն ժամանակ այդ գործը շարունակություն չունեցավ, ըստ ամենայնի` ինչ-որ գումարներ վճարեցին պետական բյուջե, եւ գործը կարճվեց: Հիմա` 7 տարի անց, վերաբացել են գործը եւ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test