Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, որովհետև Իրանը կա՞ 1in.am 1in.am

time
ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, որովհետև Իրանը կա՞

Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը տարածվել է տարածվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հարցազրույցը, որ նա տվել է իսրայելա-ամերիկյան հրապարակախոս Բեն Շապիրին: Այդ մասին հայտնում է vesty.go.il կայքը և ներկայացնում որոշ հատվածներ:

Հարցազրույցը նվիրված է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցին: Այդ առթիվ Նաթանյահուի գնահատականը միանշանակ է՝ Հոլոքոստից ի վեր դա հրեա ժողովրդի վերապրած ամենամեծ ողբերգությունն է: «Շատերը կարծում էին, որ Իսրայելի պետությունը կծնկի, բայց մենք մոխիրներից հառնեցինք և այժմ ուժեղ ենք, քան երբևէ»,- ասել է Նաթանյահուն:

Քսան րոպեանոց տեսանյութում Իսրայելի վարչապետը երեք անգամ անդրադարձել է Իրանի «սպառնալիքին» և ասել, որ Իսլամական հանրապետությունն «այժմ մշակում է ութ հազար կիլոմետր հեռահարության հրթիռ ստեղծելու ծրագիր»: Նաթանյահուի գնահատմամբ, «եթե երեք հազար կիլոմետր էլ ավելացվի, ապա իրանական հրթիռները կարող են խոցել Նյու-Յորքը»:

Այդ հայտարարությունը նա ուղեկցել է դիտարկմամբ, որ Իսրայելը «չի խնդրում, որ ամերիկյան զինվորներն իրեն պաշտպանեն, յոթանասունյոթ տարի է՝ նա իրեն և իր դաշնակիցներին պաշտպանում է սեփական ուժերով»: Նաթանյահուն, կարծես, անուղղակի հաստատել է փորձագիտական կարծիքը, որ Իսրայելը «պատրաստվում է Իրանի դեմ երկրորդ պատերազմին»:

Ուշագրավ է, որ նախօրեին Գլխավոր շտաբի ռազմական համալսարանի ունկնդիրների հետ հանդիպում է ունեցել Իրանի Զինված ուժերի հրամանատար Հաթամին և ապագա զինվորականներին կոչ արել «պատրաստ լինել սիոնիստական ռեժիմին ոչնչացնող հարված հասցնելու գործին»:

Իրանի կողմից «Նյու-Յորքին հարվածելու հնարավորության» մասին Իսրայելի վարչապետի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Իսլամական հանրապետության դեմ նոր ռազմագործողության հարցը նա քննարկել է Միացյալ Նահանգների նախագահի հետ:

Իսրայելի վարչապետը, չնայած հարցազրույցի «հաղթական» տոնայնությանը, հարկադրված է եղել խոստովանել, որ պատերազմի երկու տարիներին չի հաջողվել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին: Նաթանյահուն հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը պաղեստինյան կազմակերպությանը կհամոզի զինաթափվել: Նաթանյահուի հարցազրույցի ընդհանուր իմաստը, սակայն, այն է, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, քանի որ կա Իրանը: Դա չափազանց վտանգավոր ուղերձ է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test