Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Աճող եկամուտներ, նվիրատվություններ և կրիպտոակտիվներ. Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ֆինանսական ճանապարհը fip.am fip.am

time

Սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ունեցվածքի մասին խոսակցություններին անդրադառնալով ասել էր«Ինձ հետաքրքիր է՝ չէր կարելի՞ հարցում անել ԿԸՀ և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հանձնել է հայտարարագիր։ Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի քանի տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին․․․»։

Թեման ամփոփելով՝ քաղաքապետը եզրահանգել էր«Եթե ձեր ասածը ճշմարտություն լիներ, որ մեր ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է իմ քաղաքական գործունեությանը զուգահեռ, միգուցե ինչ-որ տեղ դեբատի հարց լիներ։ Բայց հետաքննություն իրականացնող լրատվականը նման եզրահանգումների չէր կարող գալ»։

«Փաստերի ստուգման հարթակն» ընդունել է Տիգրան Ավինյանի առաջարկն ու ստուգել է նրա հայտարարագրերը՝ վեր հանելով 2017-ից 2024 թվականներն ընկած ժամանակահատվածում նրա ներկայացրած հայտարարագրերում եկամուտների, դրամական միջոցների, անշարժ ու շարժական գույքի, կրիպտոարժույթների տեղաշարժը։

Որպես Երևան համայնքի ավագանու անդամի թեկնածու, 2017 թվականի մայիսի 14-ին ներկայացրած հայտարարագրում (այն վերաբերել է 01.04.2016-01.04.2017 թթ․ ժամանակահատվածին) Տիգրան Ավինյանի եկամուտների չափը կազմել է 63․8 հզր ԱՄՆ դոլար և 693․618 դրամ։ Արտարժույթով ստացած եկամտի մեծ մասի (մոտ 57 հզր դոլար) աղբյուրը օտարերկրյա 3 կազմակերպություններ են։ Ընդ որում, որպես եկամտի տեսակ նշված գումարը ներկայացված է «Այլ» ենթատողի տակ, ինչը նշանակում է, որ այն աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ չէ։ Հայտարարագրից պարզ չէ, թե հատկապես ինչ նպատակով ու ինչի դիմաց է Ավինյանն ստացել այդ խոշոր գումարները։

FIP.am-ը փորձել է հանրային բաց հարթակներում տեղեկատվություն գտնել Ավինյանին խոշոր գումարներ վճարած օտարերկրյա կազմակերպությունների մասին։ «Տռայբեկա Ֆայնենշըլզի» դեպքում խոսքն ամենայն հավանականությամբ 2015 թվականից գործող Tribeca Financial կազմակերպության մասին է, որն զբաղվում է ֆինանսական խորհրդատվությամբ։ Ինչ վերաբերում է Lawson Conner ընկերությանը, այն զբաղվում է կարգավորիչ ենթակառուցվածքների և հսկողության ծառայությունների մատուցմամբ։ Բաց հարթակներում մեզ չի հաջողվել գտնել «Հաթըն Գրուպի» մասին 2016-2017 թվականներին վերաբերելի որևէ տեղեկություն։

Ըստ հայտարարագրի, այդ ժամանակահատվածում մոտ 7 հզր դոլար էլ Ավինյանը ստացել է որպես նվիրատվություն՝ ոմն Միրաք Միրաքյանից և Մարինե Ավինյանից։ Թե ովքե՞ր են այս անձինք ու ի՞նչ կապ ունեն Տ․ Ավինյանի հետ, մեզ չի հաջողվել պարզել․ ՀՀ ընտրողների ռեգիստրում այս անուն-ազգանունով անձինք հաշվառված չեն։

Չնայած վերջին մեկ տարում որպես եկամուտ հայտարարագրված խոշոր գումարին, դրա միայն մի փոքր մասը՝ 693 հզր դրամն է ներկայացված որպես աշխատավարձ, որը ստացվել է հայաստանյան «ՇՏԸ» ՍՊԸ-ից։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ավագանու անդամի թեկնածուի ունեցած դրամական միջոցների չափը եղել է շատ համեստ՝ 429 դոլար և 300 հզր դրամ։ Վերջինիս անունով որպես անշարժ գույք հայտարարագրված է 1 ավտոտնակ՝ 18․1 քմ մակերեսով։ Որևէ այլ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև արժեթղթեր և այլ ներդրումներ, թանկարժեք գույք, կրիպտոարժույթ և այլն, առկա չէ։

2018 թվականին առաջին անգամ վճարովի պետական պաշտոնում՝ փոխվարչապետ նշանակված Տ․ Ավինյանը (պաշտոնը ստանձնելու ամսաթիվը՝ 11․05․2018, հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը՝ 11․06․2018) որպես եկամուտ ներկայացրել է 14․6 հզր դոլար՝ «Այլ» ենթատողով։ Հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ առկա դրամական միջոցները կազմել են 2․475 դոլար և 600 հզր դրամ։ Արժեթղթեր և այլ ներդրումներ տողով պաշտոնյան ներկայացրել է 7․000 դոլար (Array կազմակերպությունում)։ Որպես միակ անշարժ գույք հայտարարագրել է ավտոտնակ, բայց այս դեպքում դրան կից կա նաև տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինություն, ավտոհանգրվան, ավտոկայանատեղի։ Թե ուր է անհետացել 2017 թվականին հայտարարագրված 18․1 քմ մակերեսով ավտոտնակը, պարզ չէ։

2018 թվականի հայտարարագրով վերոնշյալից զատ որևէ այլ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք գույք, կրիպտոարժույթ և այլն, առկա չէ։

2018 թվականի տարեկան հայտարարագրով փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող Ավինյանի դրամական միջոցներն ու եկամուտները նախորդող տարվա համեմատ ավելացել են․

Արտարժույթով գումարը Ավինյանը ստացել է 5 տարբեր աղբյուրներից, որոնց անվանումները հայտարարագրում ներկայացված չեն։ Այսպիսով, պարզ չեն ոչ միայն նշված գումարների ստացման ճշգրիտ հիմքերը, այլև վճարումն իրականացնող անձանց անունները կամ կազմակերպությունների անվանումները։

2019 թվականի տարեկան հայտարարագրով որպես փոխվարչապետ պաշտոնավարումը շարունակող Ավինյանի աշխատավարձն առնվազն 50%-ով ավելացել է՝ կազմելով տարեկան 19․6 մլն դրամ։

Հայտարարագրված դրամական միջոցները, սակայն, ավելի քիչ են, քան նախորդ տարի։

Այս հայտարարագիրը հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն անշարժ գույքի առկայությունը, այլ նաև այն ձեռք բերելու ժամկետն ու եղանակը։ Ըստ այդմ, որպես նախկինում ներկայացված ավտոտնակի (կից տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինություն, ավտոհանգրվան, ավտոկայանատեղի) ձեռք բերման ժամկետ նշված է 2014 թվականը, իսկ եղանակը՝ նվիրատվություն։ Թե ով է նվիրատուն, նշված չէ։

2020 թվականի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալներով փոխվարչապետի աշխատավարձը շարունակել է աճել՝ հասնելով 24․6 մլն դրամի։ Որպես «Այլ» եկամուտ, 1 մլն դրամ Ավինյանն ստացել է Բորիս Թամոյանից։ Խոսքը, հիշեցնենք, Ավինյանն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի գործով վճռի մասին է։ Ավինյանը Բորիս Մուրազիի դեմ ներկայացրած հայցով պահանջում էր իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում կատարել ու զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել։ Ի դեպ, Տիգրան Ավինյանն ի սկզբանե խոստացել էր այդ գումարն ուղղել որևէ ուսանողի վարձի մարմանը։ 2020 թվականի հուլիսին Ավինյանը հայտարարել էր, որ կատարել է խոստումն ու ստացած 1 մլն դրամն ուղղել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

Հայտարարատուի դրամական միջոցները 2020 թվականի վերջին կազմել են 7 մլն դրամ։

2021 թվականին՝ փոխվարչապետի պաշտոնավարումը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրով (ներկայացվել է 26․10․2021թ., պաշտոնավարումը դադարեցվել՝ 02.08.2021թ․) առկա դրամական միջոցները կազմել են 1.6 մլն դրամ, եկամուտները՝ 19․1 մլն դրամ:

2022 թվականին՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրով (պաշտոնը ստանձնել է 23.09.2022թ․) Տ․ Ավինյանը առաջին անգամ ներկայացրել է անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով։ Այն, սակայն, ներկայացված է ոչ թե որպես հայտարարատուի սեփականություն, ինչպես ավտոտնակի դեպքում, այլ որպես

Նույն տարում Տ․ Ավինյանը առաջին անգամ հայտարարագրել է նաև շարժական գույք․ VOLKSWAGEN (2021թ․ արտադրության), ձեռք բերման եղանակը՝ նվիրատվություն։ Ըստ 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ թանկարժեք գույքի նվիրատուն հայրը՝ Արմեն Ավինյանն է։

Ի դեպ, սա Արմեն Ավինյանի՝ իր որդուն արված առաջին խոշոր նվիրատվությունն է։ Այն, սակայն, կրել է շարունակական բնույթ․ վերջին 3 տարիների ընթացքում հայրը որդուն 4 խոշոր նվիրատվություն է կատարել մեքենայի, գումարի և բնամթերքի տեսքով։

Պաշտոնն ստանձնելու դրությամբ Ավինյանի ընդհանուր դրամական միջոցները կազմել են 14 մլն դրամ և 4 հզր դոլար։ Եկամուտները կազմել են մոտ 52 մլն դրամ:

2022 թվականի տարեկան հայտարարագրով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող (պաշտոնի ստանձնման ամսաթիվը՝ 23․09․2022թ.) Տ․ Ավինյանի հայտարարագրում պահպանվել են նախկինում նշված անշարժ ու շարժական գույքի առկայության մասին տվյալները։

Առաջին անգամ հայտարարագիրը համալրվել է երկրորդ շարժական գույքով․ HONDA (2014թ․ արտադրության), ձեռք բերման եղանակը՝ գնում (ձեռք է բերվել 01․10․2021թ․)։ Տարեվերջին, սակայն, այն արդեն վաճառված է եղել 11․000 դոլարով։

Հիմնական աշխատավայրից՝ Երևանի քաղաքապետարանից ստացված եկամուտը կազմել է տարեկան եկամտի 6․4%-ը։ Ստացվում է, որ Ավինյանը եկամտի շուրջ 93%-ը ստացել է ոչ թե հիմնական աշխատավայրից, այլ տարբեր կառույցներից կամ նվիրատվության տեսքով։

2022 թվականին Տ․ Ավինյանն առաջին անգամ լրացրել է նաև 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր տողը․ միանվագ ծախսը ընթացիկ տարում կազմել է 11,9 մլն դրամ։

2023 թվականի տարեկան հայտարարագրով Երևանի քաղաքապետի պաշտոնավարումը (պաշտոնը ստանձնման ամսաթիվը՝ 10․10․2023թ.) շարունակող Տ․ Ավինյանի

Ընդ որում, գրանցված եկամտից 14 մլն դրամը գոյացել է որպես անշարժ գույք հայտարարագրված ավտոտնակը (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը, ավտոհանգրվանը, ավտոկայանատեղին) օտարելու արդյունքում։

2024 թվականի տարեկան հայտարարագրով Երևանի քաղաքապետը նույնությամբ կրկնել է անհատական բնակելի տան ու VOLKSWAGEN ավտոմեքենայի առկայության մասին տվյալները։ Մի փոքր տարբերություն կա, սակայն, նախկինում ու այս հայտարարագրով ներկայացված տրանսպորտային միջոցի ձեռք բերման եղանակի մասով։ Եթե 2022 թվականին այն ներկայացվել էր որպես նվիրատվություն, ապա 2024 թվականին հանրայնացված է որպես գնում։ Ի վերջո այն գնե՞լ, թե՞՝ որպես նվեր է ստացել հայտարարատուն, պարզ չէ։

2019 թվականից սկսած քաղաքապետն սկսել է նաև կրիպտոարժույթներ հայտարարագրել․

Հաշվի առնելով 2024 թվականին Տիգրան Ավինյանի հայտարարագրած կրիպտոակտիվները՝ դրանց ընթացիկ շուկայական արժեքը, ըստ 2025 թվականի հոկտեմբերի 5-ի տվյալների, հետևյալն է.

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Տիգրան Ավինյանի կրիպտոակտիվների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան $584,000 ԱՄՆ դոլար, մասնավորապես.

Այսպիսով, չնայած Ավինյանի պնդումներին, թե իր ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավվումը իր քաղաքական գործունեության հետ կապ չունի, այդուհանդերձ, «Փաստերի ստուգման հարթակի» վերլուծությունը ցույց է տալիս, որ Ավինյանի ու նրա ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է հենց նրա քաղաքական կարիերայի վերելքին զուգահեռ։

Գայանե Մարկոսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test