Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանը վաշինգտոնյան համաձայնագրերով միայն պրոբլեմներ է ստացել. Քոչարյան (լրացվում է) azatutyun.am azatutyun.am

time
Հայաստանը վաշինգտոնյան համաձայնագրերով միայն պրոբլեմներ է ստացել. Քոչարյան (լրացվում է)

Հայաստանը վաշինգտոնյան համաձայնագրերով միայն պրոբլեմներ է ստացել, զրո, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ի՞նչ է ստացել ՀՀ վարչապետը, ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ և իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին», - հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ հավելելով՝ Փաշինյանը ԱՄՆ-ում դեկորացիայի դերում է եղել:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն այս հռչակագրով ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանում փաստացի վերահսկողության հնարավորություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Նոբելյան մրցանակի ներկայացում, Ադրբեջանը՝ միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907-րդ բանաձևի չեղարկում։

Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ վաշինգտոնյան փաստաթղթերով խաղաղություն է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Երկրորդ նախագահը հայտարարեց՝ խաղաղություն չկա, կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ադրբեջանի նախագահի ցանկությունից:

«Ազատության» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Քոչարյանի համոզմունքը, որ միջանցքի վերահսկողությունը մնալու է ԱՄՆ-ին, քանի որ ՀՀ իշխանությունները այլ բան են պնդում, և արդյո՞ք մտավախություն ունի, որ Բաքուն ի վերոջ ճանապարհների ապաշրջափակում չի անելու, նա արձագանքեց. «Դուք շարունակո՞ւմ եք հավատալ այն ամեն ինչին, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ունենք հազարից ավելի գրանցված ստեր, բիոսարք է, ուղղակի ստում է, չի լինելու»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ եթե ստորագրված փաստաթղթով առանձնացվում է այդ ճանապարհը, սա հուշում է, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուսներից:

«Որ այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցվելու է այն ընկերությանը, որը կառավարումն իրականացնի այդ ճանապարհի, ևս չեմ կասկածում, և չեմ կասկածում, որ ՀՀ-ն որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի լինելու, որովհետև եթե դա լինի կամ վարձակալություն, կամ կոնսերցիա, այնպիսի պայմանագրային կետեր են լինելու, որ ՀՀ ազդեցության շրջանակը շեշտակի նեղացնելու է՝ զրոյացնելու է:

Մտածո՞ւմ եք, որ այն ճանապարհի վրա, որի հետևում կանգնած է լինելու ԱՄՆ-ն, ՀՀ-ն ի վիճակի՞ է լինելու ինչ-որ բան թելադրել, իրո՞ք, այդքան միամիտ ե՞նք մենք, չի լինելու», - հավելեց նա:

Քոչարյանի համոզմամբ՝ մյուս ճանապարհներն արդեն հետաքրքիր չեն, քանի որ մնալու է միայն Հայաստանի օգտագործման համար. «Հայաստան-Հայաստան ներսում կամ Հայաստան-Վրաստան, որն օգտագործվում է, Հայաստան-Թուրքիան միգուցե կբացվի: Այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե մինչև Երասխ գիծը չգա, եթե երկաթուղային ճանապարհը նաև իրականական Ջուլֆայով չմտնի Իրան»:

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ էլ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը:

Մանրամասնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը՝ օրեր առաջ արտգործնախարար Միրզոյանը պարզաբանել էր՝ սրա շրջանակներում Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։

Քոչարյանը վստահ է՝ գործող իշխանությունը վերընտրելու հնարավորություն չունի, չունի նաև ասելիք:

«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի», - ասաց նախկին նախագահը՝ հայտարարելով, որ իր թիմը մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Թե ինչ ձևաչափով են մասնակցելու, «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասաց՝ այդ մասին քննարկում չի եղել, որոշումը կլինի հունվար-փետրվար ամիսներին:

«Ո՞վ է գլխավորելու ցուցակը՝ կախված է՝ ով կունենա առավելագույն շանսերը սոցիոլոգիական հարցմամբ», - նշեց նա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test