Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական տանիքներն անհամադրելի են, ու դա բացահայտ երեւաց Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Այս իշխանությունները Հայաստանը հասցրել են պարտության, կապիտուլյացիայի եւ թշնամական օրակարգի ամբողջական ընդունմանը, հետեւաբար, սա է իրավիճակը:
«Ի՞նչու է եվրոպական կամ արեւմտյան հանրությունն այսքան ուրախանում Հայաստանի պարտությամբ, որովհետեւ ԵՄ-ն՝ Բրյուսելը, եւ Վաշինգտոնը միշտ էլ մեզ այդ ուղղությամբ են դրդել: Թուրքիայի հետ համատեղ միշտ դիտարկվում էր, որ պետք է կառուցվեր Արեւելք-Արեւմուտք էներգակիրների միջանցքը, ոչ միայն էներգակիրների, բայց հատկապես դրանց, որպեսզի Արեւմուտքի եւ Թուրքիայի ազդեցությունը տարածվի Կենտրոնական Ասիայում, եւ Ուկրաինայի նման հակամարտություն նաեւ այդտեղ լինի, իսկ, մյուս կողմից, Եվրոպական Միությունը սպասարկվի արդեն Միջին Ասիայի ռեսուրսներով: Եվ այստեղ է, որ Թուրքիան ասել է, որ իրենց համար Հայաստանը խոչընդոտ է, այնինչ Հայաստանը խոչընդոտ չի եղել, հակառակը՝ միշտ կողմ է եղել ճանապարհների բացմանը, բայց Թուրքիային պետք է միջանցք: Նախ՝ որպեսզի որեւէ տուրք չվճարեն․ այս իշխանությունը հայտարարում է, որ իրենք փող են աշխատելու, բայց թուրքերն ասել են՝ փող չեն վճարելու, դա ուղղակի միջանցք է: Երկրորդը․ որպեսզի զենք կարողանան տեղափոխել, օրինակ, Վրաստանն Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ չի տալիս զենք տեղափոխել, չնայած տնտեսական առումով Վրաստանի ճանապարհն ամբողջությամբ բավականացնում է, նաեւ խողովակները, որոնք կան, թե գազամուղները, թե նավթամուղներն ամբողջությամբ կարող են նաեւ Կենտրոնական Ասիայի ռեսուրսներին էլ սպասարկել, որովհետեւ Վրաստանում կառուցված ենթակառուցվածքներն Արեւելք-Արեւմուտք միջանցքի շրջանակներում շատ մեծ պաշարով են կառուցված եւ ծավալները կարող են կրկնապատկել երկուսուկես անգամ: Կարող ենք ասել, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն միշտ ցանկացել են, որ հակամարտության ելքն այնպիսին լինի, որ Ռուսաստանը շրջանցող Արեւելք-Արեւմուտք միջանցքը գործի: Իսկ Թուրքիան, քանի որ հիմնական օպերատորն է, ասել է, որ դրա գինը Հայաստանի՝ որպես քաղաքական գործոնի վերանալն է, Եվրամիությունը դա ընդունելի է համարել, տասնյակ տարիներով կեղծ քարոզչություն են իրականացրել Հայաստանում, կազմակերպել են իշխանափոխություն, որից հետո այս իշխանությունն իրենց ծրագրերն իրականացնում է եւ չեզոքացրել է Հայաստանը»,- ասաց քաղաքագետը:
Միքայելյանը նշեց, որ, բնականաբար, հավաքական Արեւմուտքն ամեն ինչ կանի՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ընտրություններում ապահովելու համար, հետեւաբար, պատահական չէր նաեւ այն, որ ամիսներ առաջ է դեռեւս որոշվել, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա մյուս տարվա մայիսին, իսկ հաջորդ ամիս՝ հունիսին, տեղի կունենան ընտրությունները: Բնականաբար, տարբեր երկրների առաջնորդներ կգան, ու այդ ամենը կներկայացվի որպես Փաշինյանին աջակցություն, դա կծառայեցվի Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ համոզված է քաղաքագետը: Եվ այստեղ չի կարելի չհիշել, թե ինչպես 2021 թվականին, ընտրություններից առաջ Ալիեւը 15 հայ գերու ազատեց… Այս օրինակն ու տարբեր այլ նմանատիպ օրինակներ փաստացի օգնեցին Փաշինյանին՝ վերընտրվել:
«Նույնկերպ կվարվեն նաեւ այս անգամ՝ նույնպես մի քանի գերի բաց կթողնեն, ինչ-որ քայլերի կդիմեն, որպեսզի Փաշինյանը հաղթի: Արեւմուտքի եւ Ադրբեջանի համար շատ կարեւոր է Փաշինյանի հաղթելը, եւ ամեն ինչ արվելու է այդ հաղթանակի համար: Բնականաբար, մեդիաարշավներ են լինելու, նաեւ բռնաճնշումներ են լինելու, որպեսզի Փաշինյանը հաղթի, ինչպես Մայա Սանդուին ապօրինի բերեցին Մոլդովայում, նույնկերպ Փաշինյանի դեպքում է լինելու»,- նկատում է Միքայելյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test