PanARMENIAN.Net - Անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Տաթև Սողոյանը։
Քրեական գործը քննության է առնվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի։
Հոկտեմբերի 6–ին իրավապահները ձերբակալել էին անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանին և Ապիջան Սարգսյանին։ Ավելի ուշ Սարգսյանն ազատ էր արձակվել Նրանց նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով։
Փաստաբանն ասել էր, որ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը ռազմական ոստիկանության կամ ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ծառայողի է հարվածել կամ շշեր նետել նրա ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։
Տաթև Սողոյանը հավելել էր, որ Արսեն Ղուկասյանը տառապում է մի շարք խրոնիկ հիվանդություններով, և նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին ՊՆ մոտ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test