Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ է կատարվել Սոֆիայի օդանավակայանում. ՀՀ ԱԳՆ–ի և Անիի համայնքապետարանի արձագանքը sputnik sputnik

time
Ի՞նչ է կատարվել Սոֆիայի օդանավակայանում. ՀՀ ԱԳՆ–ի և Անիի համայնքապետարանի արձագանքը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպը դիվանագիտական սկանդալ չէ։ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց մամուլի հրապարակումները։
Հայկական մամուլը, հղում անելով բուլղարական ԶԼՄ–ներին, այսօր գրել էր, որ հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների` նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։

«Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր»,– ասաց Բադալյանը։

Նա հավելեց, որ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և, տեղեկանալով միջադեպի մասին, քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար:
Միջադեպի հետ կապված պարզաբանում է հրապարակել նաև Անիի համայնքապետարանը` իր հերթին ևս վստահեցնելով, որ տեղի ունեցածը դիվանագիտական սկանդալ չէ, այլ թյուրիմացություն։
«Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն»,– ասված է հաղորդագրության մեջ։
Համայնքապետարանից հայտնել են նաև, որ կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը, և դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test