Սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի դարպասների մոտ անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների անցկացրած ակցիայի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որից հետո Արսեն Ղուկասյանը կրծքավանդակի շրջանում հարված է ստացել, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: Ղուկասյանի առողջական վիճակը կարգավորելու համար շտապօգնություն է եկել:
Փաստաբանը նյութերին կցել է նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին ապացույցներ:
Նշենք, որ ըստ փաստաբանի` այսօր ծնողներին ու հարազատներին կանչել էին ՊՆ-ի մոտ, իբրև թե նրանց պահանջը կատարելու և ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ հանդիպման։ Սակայն հանդիպում այդպես էլ չի կայացել: Սկսվել է քաշքշուկ, ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը, իբրև թե, օրեր առաջ իրավապահի հարվածելու համար:
Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։
«Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել, ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ` ծառայողների ուղղությամբ»,- ասաց Սողոյանը։
Այս պահին Ղուկասյանին կալանքի են տանում:
Հավելենք նաև, որ անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը սկսվել է այսօր 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում: Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test