Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վերջապես յոթուկես տարում մեկ անգամ կկայացվի տրամաբանական որոշում hraparak.am hraparak.am

time
Վերջապես յոթուկես տարում մեկ անգամ կկայացվի տրամաբանական որոշում

Վերջապես յոթուկես տարում մեկ անգամ ՀՀ գործող իշխանությունը տրամաբանական որոշում կկայացնի: Խոսքը եկամուտների հայտարարագրման գործընթացից շարքային քաղաքացիներին ազատելն է: Այսինքն, մենք այլևս ստիպված չենք լինի կատարել ժամանակի ու ֆինանսական, ինչպես նաև նյարդերի ծախսեր, որոնց բջիջները հասուն տարիքում չեն թարմացվում, որպեսզի Նիկոլի իշխանությունը համոզվի, որ մենք թաքնված կորեյկոներ չենք:

Այդ առումով մեզ բարի լուր ավետեց ՔՊ-ական պատգամավոր Թունյան Բաբկենը: Ըստ Թունյանի, եթե «քաղաքացին չունի ՊԵԿ համակարգում տեսանելի եկամուտներից բացի այլ հավելյալ եկամուտ, ապա այլևս կարիք չի լինի ինքնուրույն մուտք գործել համակարգ և լրացնել հայտարարագիրը։

Նոյեմբերի 1-ի վերջնաժամկետից հետո այն ավտոմատ կերպով կհամարվի լրացված և ներկայացված՝ ըստ ՊԵԿ-ի տվյալների»:

Տեսանելի եկամուտներից բացի այլ հավելյալ եկամուտն այն է, որ մարդիկ կարող են ստվերային գործ անել կամ ստվերային եկամուտներ ստանալ, ու ՊԵԿ-ը դրա մասին տեղյակ չլինի: Ինչը նշանակում է, օրինակ, որ ես կարող էի ծածուկ զբաղվել բիզնեսով ու ՊԵԿ-ը դրա մասին չիմանար: Բայց եթե ես նման բան անեի, ապա ինչո՞ւ պետք է հայտարարագրեի այն: Հենց դրա համար էլ գոյություն ունի ՊԵԿ-ը, որպեսզի բացահայտի նման երևույթներն ու պատժի դա իրականացնողներին:

Կամ ես լինեի ոչ թե շարքային քաղաքացի ու այն էլ թոշակառու, այլ ՔՊ-ական պաշտոնյա, ու ինչ-որ մեկին լավություն արած լինեի: Ու այդ լավությունն այդ անձն «իր ձևով» փոխադարձներ՝ գումարով, գույքով, արժեթղթերով կամ այլ տարբերակով: Բայց դա կոռուպցիոն դրսևորում է, ու դրա դեմ պայքարի համար էլ գոյություն ունեն հակակոռուպցիոն պետական կառույցներ: Ինչպես տեսնում եք, իշխանությունն իր այդ գործառույթներն անելու փոխարեն դա փորձում էր գցել մարդկանց վրա, իսկ իրեն կմնար ընդամենը կյանքը վայելելու արտոնությունը:

Ի դեպ, եկամուտների հայտարարագրման գործընթացը գոյություն ունի բազմաթիվ՝ հատկապես արևմտյան երկրներում: Բայց այն ծագել է այն ժամանակ, երբ չկար ո՛չ համակարգիչ և ո՛չ էլ համացանց: Ու իշխանությունը ստիպված էր դիմելու քաղաքացիների օրինապահությանը՝ նրանց եկամուտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու համար: Բնականաբար, օրինազանցներին պատժելով:

Բայց թվայնացման ժամանակաշրջանում անցում կատարել թղթաբանության դարաշրջանի գործընթացին, կարծում եմ, չափազանց անտրամաբանական է նույնիսկ «ժողովրդավարության բաստիոնի» պարագայում: Դա՝ մեկ, և երկրորդ. երբ արևմտյան ժողովրդավարությունները դիմում էին քաղաքացիների օրինապահությանը, ապա դա բնական էր:

Որովհետև իշխանությունն ինքը ոչ թե խոսքով, այլ իրականում էր ժողովրդավարական: Ու այդ դեպքում օրինապահ քաղաքացին համարժեք վերաբերմունք էր դրսևորոմ իշխանության նկատմամբ:

Իսկ հիմա եկեք նայենք թե ինչպիսի ժողովրդավարություն է տիրում մեր «ժողբաստիոնում»: Խորհրդարանական կառավարման անվան ներքո ողջ երկիրը ենթարկվում է ընդամենը մեկ անձի կամքին: Ով ոչ միայն կառավարություն է, այլև պետություն՝ իր ողջ գործառույթներով հանդերձ: Նա է որոշում, թե պետական կառույցներում ով ինչ պետք է անի և ինչպես պետք է անի: Նրա հիմնադրած կուսակցությունը և այդ կուսակցությանը կից հիմնադրամը՝ զուգընկերոջ կողմից կառավարվող, ոչ թափանցիկության մաստեր կլասներ են ցուցաբերում: Էլ չեմ խոսում քաղաքական կոռուպցիայի մասին, երբ թե՛ առաջինի և թե՛ երկրորդի դեպքում հավաքում են գործարարներին, ասենք, միլիոնավոր դրամների հասնող ճաշկերույթների՝ վերին հրավերը մերժողների առումով համապատասխան վերաբերմունքով: Պարզ է, որ նման իշխանության նախաձեռնած՝ եկամուտների հայտարարագրման գործընթացի ադեկվատ արձագանքը կլինի այն չընդունելը: Ու նրա ներկայացրած պահանջները հնարավորինս չկատարելը:

Ինչի վկայությունն է 700 հազար մարդուց ընդամենը 100 հազարի կողմից գործընթացին մասնակցելը: Այն էլ հիմնականում պետական պաշտոնյաներ, ովքեր դա անում են ոչ առաջին անգամ:

Ինչ մնում է ՔՊ-ական Թունյանի՝ «եկամուտների հայտարարագրման ընթացակարգը շուտով զգալիորեն կպարզեցվի» ձևակերպմանը, ապա դա ընդամենը դեմքը պահպանելու փորձ է։

Իրականում որոշվելու է, ինչպես ասվեց, մարդկանց ազատել այն պարտավորությունից, որ Նիկոլենք ցանկանում էին համատարած կիրառել: Իսկ թե ինչու են որոշել հրաժարվել դրանից՝ հարցին դժվար չէ պատասխանելը: Կես տարի անց ընտրություններ են, ու վստահաբար դա բերելու էր ՔՊԿ-ի պարտությանը:

Ճիշտ է, մինչ այդ հայտարարագիր չլրացրած շարքային քաղաքացիներից գանձելու էին 5000-ական դրամներ, բայց դա լինելու էր իրենց վերջին խրախճանքը ժանտախտի ժամանակ: Եթե երբեմնի հպարտ քաղաքացիները Նիկոլին ներեցին Արցախի հանձնումը թշնամուն, կներեին Արարատ սարի փոխարեն Արագածը «սուրբ» համարելուն, ՀՀ ինքնիշխանությունը զրոյացնելուն (և այլն), բայց հաստատ չէին ների իրենց գրպանը մտնելուն: Դա վերջապես ֆայմեց ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ու այդ պատճառով որոշեց չեղյալ հայատարարել այդ գործընթացը: Համենայն դեպս, այն տեսքով, ինչ ներկայացվել էր սկզբում: Ինչի համար շնորհավորում եմ ՀՀ շարքային քաղաքացիներին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test