Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսկ Էրդողանը խուսափում է Ալիևի հյուրընկալությունից 1in.am 1in.am

time
Իսկ Էրդողանը խուսափում է Ալիևի հյուրընկալությունից

Թուրքական պետությունների կազմակերպության Խորհրդի արարողակարգային նիստը կգումարվի հոկտեմբերի 7-ին՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում: Օրակարգում ներառնված է մեկ հարց՝ «Խաղաղություն և տարածաշրջանային անվտանգություն»: Բաքվի մամուլը հաղորդել է, որ Գաբալա է ժամանել Ղրղզստանի նախագահ Ժապարովը, ակնկալվում է, որ թուրքախոս պետությունների ղեկավարներին կմիանա նաև Հունգարիայի վարչապետ Օրբանը:

«Անադոլուն» հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գաբալա կժամանի հոկտեմբերի 7-ին և օրակարգային միջոցառմանը մասնակցելուց զատ հանդիպումներ կունենա ՔՊԿ «մի քանի պետությունների ղեկավարների հետ»:

Պարզ է, որ Իլհամ Ալիևը գտնվում է Գաբալայում և օրվա ընթացքում բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպելու է այսպես կոչված՝ ճանաչողական միջոցառումներ: Գաբալան գտնվում է Ադրբեջանի հյուսիսում: Վերջին տարիներին Ալիևը մեծ ներդրումներ է կատարել, որպեսզի տեղաշրջանը մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավի, կառուցվել է ժամանակակից օդանավակայան:

Այդ նորություններն, անկասկած, նա ներկայացնելու է հյուրերին: Որպես կանոն, նման միջոցառումները ծառայում են նաև որպես քաղաքական անկեղծ շփումների հնարավորություն: Թուրքիայի նախագահը, ինչպես նրա գրասենյակի հանրային կապերի վարչությունն է տեղեկացրել, գործընկերներին կմիանա մեկօրյա ուշացումով:

Հնարավոր է, որ ալիևյան զբոսախնջույքներին չմասնակցելու համար Էրդողանը բոլորովին այլ պատճառներ ունի: ԹՔԿ առաջնորդներից նա տարիքով ամեանաավագն է և, ինչպես որոշ աղբյուրներ են վկայում, «առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»:

Այդուհանդերձ, ուշագրավ է, որ երկու օր գտնվելով Նյու Յորքում, Էրդողանը որևէ շփում չի ունեցել Իլհամ Ալիևի հետ, ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում չեն հանդիպել նաև Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Էրդողանը Նյու Յորքի «Թուրքական տանը» կազմակերպած ընդունելությանը Ալիևին չի հրավիրել:

«Անադոլուն» հայտնում է, որ ԹՊԿ գագաթնաժողովի արդյունքներով պետք է ընդունվի «Գաբալայի հռչակագիր»: Նման դեպքերում փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները նախորդում են բուն արարողակարգային միջոցառմանը: Իսկ Էրդողանը մտադիր է քննարկումներին ներգրավվել ուղղակիորեն՝ Գաբալա ժամանելով հոկտեմբերի 7-ին:

Դա չի՞ վկայում, արդյոք, որ նա Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական միջավայրում շփումներից և նրա կազմակերպած, ամանայն հավանականությամբ՝ ճոխ, հյուրասիրությունից խուսափում է: Ի՞նչ կհռչակագրեն թուրքախոս պետությունները: Որքանով հասկացվում է, ԹՊԿ դիտորդ անդամ Թուրքմենստանը Գաբալայի գագաթաժողովին նախագահի մակարդակով չի մասնակցի: Համենայն դեպս, Բերդիմուհամեդովի Ադրբեջանի այցի մասին առայժմ տեղեկություն չկա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test