Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ես հայտ եմ ներկայացնում. միասին վերականգնենք, իրար թև ու թիկունք լինենք. միացեք մեզ հանուն ձեր ընտանիքների, միացեք մեզ հանուն մեր հայրենիքի. Արման Թաթոյան 168.am 168.am

time

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել:

Նա տեսանյութ է հրապարակել, որում ասվում է.

«Մեզ պարտադրում են երկու ճանապարհ և շարունակ համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է։ Սերմանում են անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։

Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։

Ես հայտ եմ ներկայացնում՝ քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի՝ իրական խաղաղության համար։

Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով միասին հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք, կարող թիմ։

Պետք է միասին վերականգնենք քայքայված քաղաքական համակարգը և ձևավորենք իրավունքի պետություն, կառուցենք հնարավորությունների երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից: Հասարակություն, որը ոչ թե պառակտված է հակադրություններով, այլ միավորված է արդարության շուրջ:

Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թև ու թիկունք լինենք, որ այդ ճանապարհն անցնենք ավելի ուժեղացած, պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի: Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք։

Միացեք մեզ հանուն ձեր ընտանիքների, միացեք մեզ հանուն մեր հայրենիքի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test