Հայաստանի գործարար շրջանակներում ոմանք տարակուսած քննարկում են երկու խոշոր գործարարների՝ Սամվել Ալեքսանյանի և Նարեկ Նալբանդյանի միջև ստեղծված ընկերական կապը։
Վերջին շրջանում նրանց հաճախ կարելի է տեսնել Երևանի կենտրոնում գործող «Յասաման» ռեստորանում, թիկնազորային խմբով շրջապատված, ջերմ զրույցներ ունենալիս։ Նախկինների օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մտերմանալը փաշինյանական ժամանակաշրջանում ծնունդ առած մեծահարուստ Նարեկ Նալբանդյանի հետ ուշագրավ է նրանով, որ մամուլը պարբերաբար է անդրադառնում վերջինիս խանութների ընդլայնման անհավանական ծավալներին ու գրում, որ «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նալբանդյանը, «Ծիրան» սուպերմարկենտներն իրենով անելուց հետո, պատրաստվում է ձեռք բերել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, ընդ որում՝ այս տեղեկատվությունը չի հերքվել կողմերից ոչ մեկի կողմից։
Այս համատեքստում հետաքրքիր է՝ արդյոք նրանց մտերմությունն ուղղված է այդ գործընթացը շահավետ կազմակերպելուն, թե՞ Սամվել Ալեքսանյանն իսկապես փոխել է իր «գործարար ճաշակը»։ Եթե նախկինում՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր և գործարար Ալեքսանյանը համագործակցում էր ու ընկերություն անում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ՝ ստանալով նրա աջակցությունը, ապա այսօր Փաշինյանի կառավարման շրջանն է թելադրում իր խաղի կանոնները։ Հավանաբար այժմ էլ «պետք է» ընկերություն անել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանի հետ՝ գործերը հաջող ընթանալու համար։
Հիշեցնենք՝ ընդամենը 37-ամյա Նարեկ Նալբանդյանի անունը մամուլում սկսեց շրջանառվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման գործարքից հետո, երբ պարզ դարձավ, որ իրավապահ մարմինների կողմից կալանքի տակ գտնվող թանկարժեք գույքը, որը պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանի ընտանիքին և համարվում էր բռնագանձման ենթակա ապօրինի գույք՝ իբր պետությանը վերադարձման փուլում, հանկարծ դարձավ նորահայտ գործարար Նալբանդյանի սեփականությունը։
Այնուհետև Նալբանդյանը տարօրինակ և չբացատրված հիմքերով դարձավ նախկիններից ևս մեկի՝ Հովիկ Աբրահամյանի, քրգործով անցնող Մոնումենտի շքեղ՝ 2.4 միլիարդ դրամ արժեցող, առանձնատան սեփականատերը։
Հետո նորահայտ բիզնեսմենը, ում կապում են վարչապետի ընտանիքի հետ, ձեռք բերեց Սևան-Գավառ ճանապարհին գտնվող Հայրապետյանների 6 մլն դոլար արժեցող «Հայրապետ» հյուրանոցը, ընդ որում՝ գնահատվածից 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։
Իշխանության օրոք՝ 2023-ից, կտրուկ տեմպերով Նալբանդյանը նվաճեց սուպերմարկետների շուկան, ձեռք բերելով մի քանի բիզնեսներ ևս՝ Սևանի ափին գտնվող հյուրանոցներից «Օազիսը», «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը: Իսկ այս տարի Նալբանդյանը ընդլայնել է իր բիզնելը՝ ձեռք բերելով Նոր Հաճնի ադամանդի երբեմնի խոշոր գործարանը, ըստ աղբյուրի, վարկային միջոցներով՝ 3 միլիոն դոլարով:
Այս տարվա մայիսի 28-ին Ալեքսանյանը, ում պատկանում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, դեղագործարաններ, դեղատների ցանց, ռեստորանային և մի շարք այլ բիզնեսներ, լրագրողներին հայտնել էր, որ իր հարաբերությունները իշխանության հետ շատ լավ են։ Այնուամենայնիվ ենթադրվում է՝ Ալեքսանյանը փորձում է բարելավել իր բիզներները և ձեռք բերել նոր համագործակցություն, որպեսզի կա՛մ չկորցնի եղածը, կա՛մ միգուցե նույն Նարեկ Նալբանդյանի անուղղակի հովանավորչությամբ կամ միջոցով էլ ավելի ընդլայնի և ամրապնդի գործարար կապերը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test