Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այս տարվա ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով առաջին նիստը:
Հերթական նիստը նախատեսված էր հոկտեմբերի 2-ին, սակայն նիստը հետաձգվել է և տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։
«Հոկտեմբերի 30-ին մեղադրյալ Գոռ Առաքելյանի գործին կմիացնեն նաև եղբոր գործը, ու նիստերը կլինեն։ Հիմա Գոռ Առաքելյանի եղբայրը նույնպես ունի մեղադրյալի կարգավիճակ, նա գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Երկուսն էլ մեղադրյալի աթոռին են։ 2-րդ եղբոր գործը մակագրվել էր այլ դատավորի, սակայն մեր փաստաբանը և հանրային պաշտպանը միջնորդեցին, որ գործերը միացվեն, քանի որ ամբողջությամբ նույն նիստն էր լինելու, նույն վկաներով ու փաստերով։ Դատավորը համարեց, որ եթե ամբողջը նույնն է, պետք է երկուսի գործերը միացվեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարգև Հակոբյանի մայրը՝ Աիդա Գրիգորյանը։
Նշենք, որ նախորդ նիստին դատավորը թույլ չտվեց, որպեսզի լրատվամիջոցները լուսաբանեին դատական նիստը՝ որևէ բացատրություն չտալով։
Աիդա Գրիգորյանի խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե ինչու է դատավորը նման որոշում ընդունել, քանի որ իրենք միջնորդել էին, որպեսզի դատական նիստը լուսաբանվի։
«Մենք հաջորդ նիստին ևս միջնորդություն կներկայացնենք, որովհետև ես նախընտրում եմ, որ դատական ամբողջ նիստը լուսաբանվի։
Սա սովորական խուլիգանություն չէ, հիմա բոլորի համար էլ հետաքրքիր է, թե ինչպես կարելի է ապրել նույն հասարակության մեջ և ջրի մեկ կաթիլի պատճառով առանց որևէ ուրիշ դրդապատճառի մարդուն ծեծելով հասցնեն մահվան։
Այս հարցը պետք է կարգավորվի, եթե մեղադրյալի կողմը դեմ է լուսաբանման, այդ դեպքում թող նիստերն առհասարակ դռնփակ անեն, ես որևէ մեկից վախենալու կամ ցուցադրելու բան չունեմ, իրենք պետք է վախենան»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, այս ամենը պետք է կանխել, որպեսզի չլինեն անմեղ զոհեր, քանի որ այն, ինչը վերջին շրջանում կատարվում է Էջմիածնի տարածաշրջանում, կարող է հանգեցնել շատ զոհերի։
«Պետք է այնպիսի պատիժ սահմանվի, որպեսզի նման տականքներ հասարակության մեջ չլինեն ու մարդկանց չդրդեն վրեժխնդրության։ Ես սպասում եմ՝ տեսնեմ, թե մեր արդարադատությունն ինչ է անելու, կսպասեմ»,- ընդգծեց Աիդա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, Էջմիածնում։
Ողբերգական ավարտով այս միջադեպի պատճառը եղել էր այն, որ երիտասարդի մեքենան ջրափոսով անցնելիս ջուրը լցվել էր կողքը կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել… վեճ էր առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի էին ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մայիսին մահացել է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test