Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Նախընտրական շրջանում իշխանությունը չէր գնա քաղաքական ինքնասպանության եւ հայտարարագրման համակարգը նույն կարգավիճակով չէր պահի»․ Նաիրի Սարգսյան aravot.am aravot.am

time
«Նախընտրական շրջանում իշխանությունը չէր գնա քաղաքական ինքնասպանության եւ հայտարարագրման համակարգը նույն կարգավիճակով չէր պահի»․ Նաիրի Սարգսյան

Տեղեկացրել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են փոփոխություն կատարել ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգում եւ էապես պարզեցնել այն։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դեռ չեն շտապում եզրահանգում անել այս հայտարարությունից, մի քանի օր կսպասեն, որպեսզի տեսնեն, թե ՔՊ-ն ինչ նախագիծ է ներկայացնում։

«Մենք, իհարկե, չենք շտապի սա համարել վերջնական հաղթանակ, որովհետեւ չգիտենք, թե ինչ է գրված փաստաթղթում։ Իշխանության հետ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ նրանք այլ բան են ասում, բայց իրականությունն այլ է լինում»։

Նա ասաց, որ հիմնավոր կասկածներ ունեն, որ իշխանության կողմից ծուղակներ են նախապատրաստված․ «Փաստաթղթի վերլուծությունից հետո արդեն մենք առարկայական մեր պատասխանը կտանք»։

Նաիրի Սարգսյանի խոսքով՝ տրամաբանական է, որ իշխանությունները կամ պետք է հետքայլ կատարեին, կամ չեղարկման վերաբերյալ հայտնեին։ «Բազմիցս մենք հայտարարել ենք, որ լայնամասշտաբ ակցիաների ենք պատրաստվում նոյեմբերի սկզբին։ Իսկ նախընտրական ժամանակահատվածում նրանք չէին գնա քաղաքական ինքնասպանության եւ չէին կարող հայտարարագրման համակարգն այս նույն կարգավիճակով պահել։ Մի կողմից սա նախընտրական քարոզարշավի մի բաղադրիչ է իրենց համար, մյուս կողմից՝ ակնհայտ է, չէ՞, որ համակարգն ամբողջությամբ ձախողվել է, որովհետեւ 860 հազար անձից 94 հազարն են հայտարարագիր ներկայացրել, որից 60 հազարը նախորդ տարվա ցուցանիշն է։ Այսինքն՝ այս տարի 34 հազարով է ավելացել հայտարարագիր ներկայացնողների թիվը, այն պարագայում, երբ սոցիալական կրեդիտներ են վերադարձնում։ Այսինքն՝ ակնհայտ ձախողված համակարգ է։ Հետեւաբար, մեր ակցիաները ճիշտ թիրախային աշխատեցին եւ լայնածավալ իրազեկում իրականացրեցին մեր հասարակության համար»,- հավելեց նա։

Նաիրի Սարգսյանի խոսքով՝ հիմա իշխանությունները երկու գործողություն միաժամանակ են փորձում իրականացնել՝ ձախողման փաստը փորձում են մանիպուլացնել, միաժամանակ, կատարում են նախընտրական քարոզչություն։

Հարցին, թե սպասվող փոփոխության դեպքում ՊԵԿ-ը կարո՞ղ է առանց քաղաքացիների իմացության հասանելիություն ունենալ քաղաքացիների բանկային փոխանցումներին, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Այսօրվա գործող իրավակարգավորումներով եւ իրենց անոնսով դեռեւս բաց է մնում այն հարցը, որ առեւտրային բանկից ցանկացած ֆիզիկական անձի տվյալները նրանք ստանալու են եւ ծանուցում են ուղարկելու ֆիզիկական անձին՝ պարտավորեցնելով հնգօրյա ժամկետում քաղվածքը ներկայացնել։ Դեռեւս սրա մասին որեւէ խոսք չկա։ Դրա համար եմ ասում՝ քանի դեռ փաստաթուղթը չկա, այս պահին ունեցած տեղեկատվության եւ իրենց հայտարարության հիման վրա կարող ենք ասել՝ դեռեւս վտանգներ կան»։

Նաիրի Սարգսյանի խոսքով՝ մյուս կարեւոր հանգամանքը հետեւյալն է․ «Ինչու իրենք այդ ո՞վ դարձան, որ եթե մարդը չի մտել համակարգ, որեւէ փոփոխություն չի կատարել ինքնաշխատ համակարգում, անտարբեր է գտնվել կամ ընդհանրապես բոյկոտել է հայտարարագրի համակարգը, իրենք դա համարեն լրացրած։ Սա նորմալ չէ, մենք նույնիսկ դա չենք ընդունելու։ Բայց չշտապենք իրենց բառախաղի հետեւից ընկնել, որպեսզի թիրախային ու առարկայական գործենք ու հասնենք արդյունքի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test