Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Այս խաղաղության տակ մեծ ռումբ է դրված․ մեր 4000-5000 տարվա պատմություն ունեցող Արցախը տվել, նստել քեֆ ու ուրախություն ենք անում, ստամոքսով մտածող ազգ ենք» aravot.am aravot.am

time
«Այս խաղաղության տակ մեծ ռումբ է դրված․ մեր 4000-5000 տարվա պատմություն ունեցող Արցախը տվել, նստել քեֆ ու ուրախություն ենք անում, ստամոքսով մտածող ազգ ենք»

«Ի՞նչ խաղաղություն է հաստատված, այս խաղաղության տակ մի մեծ ռումբ է դրված, եթե դուք չեք տեսնում, ես տեսնում եմ։ Ես խաղաղություն չեմ տեսնում, այսպես խաղաղություն չի լինում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված»։

Նա հավելեց․ «Խաղաղության մասին են խոսում, բայց մեր գերիները, մեր հայրենակիցները տառապում են Ադրբեջանի բանտերում։ Ադրբեջանցու ոչխարը երկու օր առաջ անցել էր Սոթք, րոպեներ հետո հետ տվեցին։ Ես չեմ ուզում կոպիտ բան ասել, բայց մենք ա՞յս ազգն ենք, որ ոչխարը մեկ րոպեում հետ ենք տալիս, իսկ մեր անմեղ մարդիկ, ժողովրդի կողմից ընտրված Արցախի ղեկավարներն էսօր գտնվում են Ադրբեջանի բանտերում՝ որպես հանցագործներ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը, Արգամ Հովսեփյանն ասաց․ «Զանգելանում միջանցք կա՞, ո՞ւմ եք ուզում խաբել։ Ասում է՝ նա նկատի ունի Զանգելանի միջանցքը, խայտառակ իրավիճակում ենք»։

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ խաղաղության մասին չի փաստում նաեւ այն, որ Հայաստանի տարածքները շարունակում են բռնազավթված մնալ թշնամու կողմից։ Մեր դիտարկմանը, որ Հայաստանի իշխանություններն անընդհատ հետաձգում են ՀՀ տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս գալու հարցը՝ պատճառաբանելով, թե այդ հարցը կքննարկվի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շրջանակներում, Հովսեփյանը պատասխանեց․ «Ոչ թե հետաձգում են, այլ ընդհանրապես դրա մասին խոսք չկա։ Իր գործը Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահի հետ է, ուրիշ ոչ մեկի հետ»։

Հովսեփյանն ասաց, որ ճիշտ են ՔՊ-ականների այն հայտարարությունները, որ օգոստոսի 8-ից հետո Սյունիքում կրակոցներ չկան։ «Բայց ինչո՞ւ պետք է կրակոցներ լինեն, երբ Արավուսի 68 հա հողում են կանգնած, Տեղ գյուղի 250 հազ հողը զավթած, մեջը նստած են, Սեւ լճում նստած են, Ջերմուկում նստած են, Ներքին Հանդում նստած են։ Ո՞ր մեկն ասեմ։ Մեր հողերի վրա նստած է թշնամին, ու ասում են՝ խաղաղություն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ազգի վրա ինչքան եմ զարմացած, մեզ տանեն ԴՆԹ անեն, թող ներեն ինձ, բայց 60 տոկոսը հայ չեն։ Այս ամենը հանդուրժում ենք, լուռ ու մունջ նստած ենք։ Մեր 4000-5000 տարվա պատմություն ունեցող Արցախը մի րոպեում տվել ենք, նստել քեֆ ու ուրախություն եք անում, հարսանիք եք անում, պարում եք, մենք ստամոքսով մտածող ազգ ենք, էնքան է, որ ստամոքսներս լիքը լինի՝ անասունի նման, վերջ։ էլ չենք մտածում, թե վաղն ինչ է լինելու»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ովքեր այս գործընթացների դեմ են խոսում, իշխանություններն ասում են, թե խաղաղություն չեն ուզում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Միայն հիմար մարդը չի ուզենա, որ խաղաղություն լինի։ Ո՞վ չի ուզում, որ խաղաղություն լինի, ես տենց մարդ չգիտեմ, որ չուզենա խաղաղություն։ Ամենաուժեղ կռվող մարդն անգամ խաղաղություն է ուզում, բոլորն էլ խաղաղություն են ուզում, բայց սենց չոքա՞ծ, նվաստացա՞ծ։ Խաղաղություն էիր ուզում, մինչեւ 2018 թվականը խաղաղություն ուզեիր։ Նախկիններին ամեն ինչ ասում եք, համաձայն եմ, դու ընտրվել էիր, մինչեւ 2020 թվականը պատերազմ չկար, էդ երկու տարվա մեջ խաղաղություն հաստատեիր, եթե խաղաղություն էիք ուզում, էդ 5000 երեխու գլո՞ւխն էր ցավում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Արգամ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test