Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատարան՝ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ։ Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը այսօր՝ ժամը 18:00-ին, դատարանում կքննի այս հարցը։
Ի՞նչ է սպասվում այսօր Վարդան Հարությունյանին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վարդան Հարությունյանը կալանավորվել էր։ Նա ձերբակալվել էր նախօրեին՝ օգոստոսի 7-ի երեկոյան։ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման համար։ Նպատակն այն էր, որ նրան տեղափոխեն այն խուց, որտեղ գտնվում է գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, որպեսզի ցանկալի տեղեկություններ ստանան, սակայն իրավապահների պլանը տապալվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդան Հարությունյանին և Սամվել Կարապետյանին ստիպված առանձնացրել են՝ տեղափոխելով տարբեր խցեր, քանի որ նրանք օրվա ընթացքում վարել են պարզապես կենցաղային, ոչ հետաքրքիր զրույցներ։
Ներկայումս Վարդան Հարությունյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում և շարունակում է առարկել իրեն առաջադրված մեղադրանքներին։ Նշենք նաև, որ քննչական գործողություններ, որպես այդպիսին, փաստացի չեն իրականացվում. Վարդան Հարությունյանը պարզապես մնում է կալանքի տակ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test