ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշադիր հետևում էի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեր հեղինակած հայտարարության քննարկումներին: Ուզում եմ նախ ասել, որ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը և Տիգրան Աբրահամյանը բարձր որակի քաղաքական կեցվածք և խոսք ցուցադրեցին։ Շնորհակալ եմ նաև «Հայաստան» դաշինքի ներկա պատգամավորներին՝ իրենց ակտիվ և բովանդակային ներգրավման համար։ ՔՊ-ական դեմագոգիկ դատարկախոսությանն ու ճարպկալեզվությանը հակադրվեց հիմնավոր և ծանրակշիռ փաստարկների հեղեղ, իսկ քաղաքական մինի-մենամարտերում ընդդիմության ներկայացուցիչները մի քանի գլուխ բարձր էին ու համոզիչ։ Զուգահեռ ընթերցելով միջազգային մամուլը՝ հանդիպեցի մի լուրի, ըստ որի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին Եվրոպական խորհրդարանում այսօր անվստահություն հայտնելու նախաձեռնություն է քննարկվելու, որին կարող են միանալ նաև իշխող ԵԺԿ խմբակցության պատգամավորներ։ «Դեպի Եվրոպա» ճանապարհ հռչակած քպ-ական մանդատավոր քոչվորներին չէր խանգարի ուսումնասիրել հենց եվրոպական փորձը՝ կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցում։ Ինչպես ասում են՝ Never say never: Ի դեպ սա վերաբերում է նաև ընդդիմադիր դիրքավորված որոշ շրջանակներին։ Նիկոլը և իր կառավարումը աղետ է, և այս փաստը քվեարկությամբ չէ, որ պիտի արձանագրվի։ Չէ՞ որ հայտնաբերված ռակը ռակ է՝ անկախ նրանից, թե հիվանդատերը կքվեարկի ախտորոշման օգտին, թե՝ ոչ»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test