Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Քոչարյանի զեկույցը panarmenian.net panarmenian.net

time
Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Քոչարյանի զեկույցը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ արխիվ։ Այդ մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում, հայտնում է Factor.am-ը։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին», – ասել է նա։

Անդրանիկ Քոչարյանը նույնպես հաստատել է, որ նման քննարկում և որոշում կայացվել է, սակայն ընդգծել է, որ փաստացի զեկույցը ոչ թե «արխիվ» է ուղարկվում, այլ՝ «գաղտնի բաժին»։ Նրա խոսքով՝ սա հետքայլ չէ, քանի որ գաղտնիության ռեժիմին մուտք ունեցող անձինք հնարավորություն կունենան ծանոթանալու զեկույցի ամբողջական բովանդակությանը։

Ավելի վաղ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի ժամանակ քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Մինչ այս Քոչարյանը վճռական էր տրամադրված, որ զեկույցը քննարկվի լիագումար նիստի ժամանակ և չէր ընդունում Սիմոնյանի այն պարզաբանումը, թե զեկույցը ԱԺ նախագահին ուղարկվել է ժամկետների խախտմամբ։

Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի՝ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է դեռ 2023-ի նոյեմբերին:Այն գրվում է արդեն մոտ 5 տարի։Իշխանության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքը ընդդիմադիրները բոյկոտել էին։ Նրանց պնդմամբ՝ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test