Դեռևս հոկտեմբերի 2-ին ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցը առաջիկայում կքննարկվի ԱԺ փակ լսումների ձևաչափով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել արխիվ․ զեկույցը ոչ լիագումար նիստում է քննարկվելու, ոչ էլ լսումների ձևաչափով։
Մենք դիմեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակին՝ պարզելու, թե որքանով է իրական տեղեկությունը։
«Քանի որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցը ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,– նշեցին ԱԺ-ից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Այն պետք է մեկ տարվա ընթացքում ներկայացներ իր զեկույցը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, սակայն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը չի հասցրել ավարտել աշխատանքը և այժմ իրավունք չունի զեկույց ներկայացնելու։
Սոնա Գրիգորյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test