Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ահազանգ իրավապահներին. Վարդգես Գասպարին վիրավորանք պարունակող պաստառով հոգեկան բռնություն է գործադրել aravot.am aravot.am

time
Ահազանգ իրավապահներին. Վարդգես Գասպարին վիրավորանք պարունակող պաստառով հոգեկան բռնություն է գործադրել

Aravot.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին քաղաքացի Հրայր Գիլյանը հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարության ժամանակ Վարդգես Գասպարին «հայհոյանքներ եւ վիրավորանքներ պարունակող պաստառներով հոգեկան բռնություն է գործադրել ներկաների նկատմամբ»:

Ինքը՝ Գասպարին ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ դիմել էր ոստիկանությանը. «Աջապահյանի երկու դատերի օրերին նրա ագրեսիվ աջակիցները չհանդուրժելով նույնիսկ մեկ ոչ յուրայինի ներկայությունը, ձեր աչքի առաջ, հափշտակեցին և պատռեցին իմ պաստառը… Իսկ դուք չհակադարձեցիք հավանաբար հավելյալ լարվածություն թույլ չտալու նկատառումով… Հիշեցնեմ, նախկինում նույնիսկ ագրեսիվ փոքրամասնության պահանջով ինձ հորդորել եք հեռանալ…

Թեև ձեր այդ մոտեցումը տվյալ պահին մեղմել է լարվածությունը, սակայն դրա հետևանքով օրինազանց ագրեսիվ փոքրամասնությունը ավելի է ոգևորվել և մեծացրել ագրեսիվությունը… որի կուլմինացիան էին հունիսի 12-ի զանգվածային անկարգությունները …»:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին այդ պաստառով ներկա է լինում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի դատավարություններին: Իսկ արքեպիսկոպոսին երկու տարվա ազատազրկման դատապարտելուց հետո վիճաբանել էր դատարանի դահլիճից դուրս եկած սրբազանի համակիրների հետ:

Գասպարին այս առնչությամբ դիմել է քաղհասարակությանը՝ ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով. «Մենք տասնամյակներ միասին պայքարել ենք, որ իշխանությունը ձևավորեն քաղաքացիները … ինչքան ենք կյանք մաշել, որ ՀՀ քաղաքացին հավատա, որ որոշողը ինքն է, ոչ թե նախկին իշխանությունների տասովշիկները, որ 5000-ները շպրտելով ասում էին’ դու ընտրես չընտրես՝ ինքը ընտրված ա…

Հիմա էսքանից հետո մի հոգևորական եկել ասումա’ իշխանությունը պետք է ձևավորվի ռազմական հեղաշրջման միջոցով… Սա ձեզ չի՞ վրդովեցնում»:

Հրայր Գիլյանի հաղորդման առնչությամբ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test