Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից .Սուրեն Սուրենյանց shabat.am shabat.am

time
«Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից .Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի գրառումը`

««Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտությունից

Իշխանության թևերից մեկի վերահսկողության տակ գտնվող կայքի հրապարակած նյութը ոչ միայն զրպարտչական ու անպարկեշտ է, այլև վկայում է իշխանության նյարդային վիճակի մասին։

Նման արձագանքը մեկ բան է ապացուցում՝ թե՛ ես, թե՛ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ճիշտ քաղաքական որոշում ենք կայացրել։

Մեր աջակցությունն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը եղել է գիտակցված և հաշվարկված քայլ։ Այս նախաձեռնության շուրջ ձևավորվում է նոր քաղաքական և հանրային կոնսոլիդացիա, որը բնականաբար անհանգստացնում է գործող իշխանությանը։ Եվ որքան ավելի հիստերիկ են իշխանական քարոզչամեքենայի արձագանքները, այնքան ակնհայտ է դառնում մեր դիրքորոշման ճիշտ լինելը։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը իրականում երկար սպասված քաղաքական գործընթաց է։ Այն առաջին անգամ ստեղծում է հարթակ՝ ազգային օրակարգի շուրջ համախմբման և գործնական ծրագրային համագործակցության համար։ Մենք աջակցում ենք ոչ թե անձին, այլ գաղափարին՝ ուժեղ, համախմբված և ծրագրային Հայաստանի տեսլականին։

Միևնույն ժամանակ զգուշացնում եմ՝ անձնական բնույթի ցանկացած հարձակման կամ զրպարտչական փորձի դեպքում արձագանքը լինելու է չափազանց կոշտ և իրավական հիմքով։ Քաղաքական բանավեճը կարող է լինել սուր, բայց այն չպետք է վերածվի անձնական վարկաբեկման։

«Դեմոկրատական այլընտրանքը» պատրաստ է շարունակել իր հետևողական ուղին՝ նպաստելով առողջ քաղաքական դաշտի ձևավորմանը։

Այն գործընթացը, որն այսօր սկսվել է՝ անշրջելի է։

Հայաստանի քաղաքական իրականությունը փոխվելու է՝ ժողովրդի պահանջով և հանուն պետության շահի»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test