ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության։ Հայցադիմումի պահանջի մեջ նշված է․ «Անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին»։
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջում են 2 միլիոն դրամ։
«Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը քննչական մարմինները ուղարկել են դատարան եւ այդ ընթացքում դատախազությունը Հանրային եթերում է արել է այնպիսի հայտարարություններ, որոնք ուկնդրի մոտ տպավորություն կարող են ստեղծել, որ Սեդրակ Քոչարյանի մեղքը հաստատված է, կատեգորիկ ձեւով հայտարարություններ են արել , որ Սեդրակ Քոչարյանը կատարել է իրեն վերաբերվող արարք»,-նշեց Ալումյանը։
Նշենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները` միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը` գույքին օրինական տեսք տալու նպատակով Ս. Քոչարյանն այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու և այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով:
Մեղադրանք է առաջադրվել նաև «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսան Որսկանյանին: Քրգործը դատարան է ուղարկվել 2025թ. հունիսի 6-ին և դատաքննության փուլում է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test