Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորվածին տարել գերեզմանատուն․ ինչ է նա հայտնել իրավապահներին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորվածին տարել գերեզմանատուն․ ինչ է նա հայտնել իրավապահներին

ՀՀ քննչական կոմիտեն սկսել է ստուգել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գեւորգ Հարությունյանի տված ցուցմունքների արժանահավատությունը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորված Գեւորգ Հարությունյանը իրավապահներին հայտնել է, որ Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար գնացել է Մերձավանի գերեզմանատան հատվածում կրակել սովորելու։

Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գեւորգ Հարությունյանին տարել են Մերձավանի գերեզմանատուն՝ ցուցմունքների հիման վրա փորձարարական քննչական գործողություններ իրականացնելու նպատակով։

Ենթադրյալ պատվիրատուի մասով իրավապահները շարունակում են օպերատիվ աշխատանքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել էին Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Գործով կալանավորված են երկու անձ՝ Նարեկ Օհանյանը և Գեւորգ Հարությունյանը։

Քնար Մանուկյան

Մանրամաները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test